Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատամարտիկները կոչ են անում համախմբվել մեկ գաղափարի շուրջ, հանուն Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության

Նոյեմբեր 16,2020 17:28

Ազատամարտի վետերանների միասնություն (ԱՎՄ) հասարակական և «Սասունցի Դավիթ» աշխարհազորային կազմակերպությունները վերլուծելով Հանրապետությունում ստեղծված իրավիճակը, տարաբնույթ վտանգավոր կոչերը՝ ինչը կարող է առաջացնել քաղաքացիական բախում, կոչ է անում խաղաղության և համերաշխության հանուն մեր նահատակված հայրենակիցների և Հայաստանի Հանրապետության կայունության։

Մեր կազմակերպությունների ազատամարտիկները մինչ օրս գտնվում են իրենց դիրքերում, նրանցից և ոչ մեկը չի լքել, չի փախչել իրենց պահպանության տակ գտնվող տարածքներից՝ տալով զոհեր ու բազմաթիվ վիրավորներ, պայքար են մղել թուրք-ազերի ահաբեկիչների դեմ։
1990 թվականին մեր ազգը միասնական էր, համախմբված մեկ գաղափարի շուրջ, ինչը բերեց բաղձալի հաղթանակին։

Այսօր՝ երբ մեր հայրենիքի մի մասը դավադրորեն հանձնված է, կոչ ենք անում համախմբվել մեկ գաղափարի շուրջ, հանուն Հայաստանի և Արցախի տարածքային ամբողջականության, հանուն մեր երկրի անվտանգ ապագայի։

Ցանկացած կոչ, ինչը կտանի քաղաքացիական պատերազմի, դատապարտված է հայրենադավության։

Բոլոր շահագրգիռ կողմերին հորդորում ենք լինել աչալուրջ, չտրվել սադրանքներին, զերծ մնալ ազգը պառակտելուց, համախմբվել քանզի դա է մերօրյա երկրի փրկության հրամայականը։

Ա․Վ․Մ․ պատվավոր նախագահ
Հ. Հովսեփյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30