Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հենց այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը. Վարչապետ

Նոյեմբեր 16,2020 17:11

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն այսօր ազգային ժողովում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց, որ ժամանակն է խոսել մեր սխալների մասին, որ հանրությունն էլ տեղյակ լինի:

«Օրինակ՝ որտե՞ղ ենք սխալվել՝ հակաօդային պաշտպանության մեջ, սկսած վերջին 30 տարիներին ինչպե՞ս ենք պաշտպանել Հայաստանն ու Արցախն օդային հարձակումներից, որտե՞ղ ենք թերացել մեր հետախուզության, հակահետախուզության մեջ, որովհետեւ հանրության մեջ շատ է խոսվում, որ մեր հակահետախուզությունը լավ չի աշխատում, մենք ունեցել ենք բազմաթիվ դավաճաններ, որոնք կոորդինատներ, բազմաթիվ ինֆորմացիաներ են վաճառել»:

Հայկ Սարգսյանը նաեւ ասաց, որ բազմաթիվ քաղաքացիներ կան, որոնք ուզում են օգնություն ցուցաբերեն Արցախի ժողովրդին, նաեւ մեկնել Արցախ՝ կամավորական աշխատանքների եւ պետք է այդ աշխատանքները կոորդինացնել:

Ի պատասխան Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Արցախ վերադարձի բավականին լավ տեմպ է սկսում արձանագրվել. «Ամեն օր վերադարձողների թիվը մեկ շաբաթվա ընթացքում, մեկ օրում գերազանցել է հազարը եւ տեմպն աճում է»:

Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հենց այսօր կբացվի Լաչինի միջանցքով ճանապարհը դեպի Ստեփանակերտ եւ այն կգործի անխափան:

Ինչ վերաբերում է դավաճաններին, ըստ Նիկոլ Փաշինյանի, ինքը չի կարծում, որ դա ճիշտ ռեժիմ է, որ բնակչությունն ունի տվյալներ, որ կոորդինատներ են վաճառել հակառակորդին. «Ես կարծում եմ, որ եթե նման կոնկրետ դեպքերով պետք է քրեական գործեր հարուցվեն, այո պետք է մեղավորներ փնտրվեն, եթե այդպիսիք կան: Բայց, ուղղակի խոսել տեսական դավաճանների մասին, որոնք տեսական տվյալներ են հայտնել հակառակորդին, դա չեմ կարծում, թե ճիշտ ռեժիմ է, եւ այն քաղաքացիները, որոնք տվյալներ ունեն, պետք է այդ հարցով դիմեն իրավապահ մարմիններին»:

Անդրադառնալով կատարած սխալներին, Նիկոլ Փաշինյանն ասաց. «Պետք է արձանագրել, որ մենք չենք կարողացել լրացնել այն ամենն ինչը մեզ անհրաժեշտ էր լրացնել: Բայց, օրինակ, հակաօդային պաշտպանության համակարգում մենք հսկայական ձեռքբերումներ ենք ունեցել, ինչի մասին հրապարակային հայտարարվել է»:

Վարչապետը թվարկեց պաշտպանական այն զինատեսակները, որոնք ձեռք են բերել՝ նշելով, որ վերջին ամիսներին ի հայտ են եկել նոր գործոններ, որոնք փոխել են ուժերի հարաբերակցությունն այդ ոլորտում:

Ըստ Փաշինյանի, ամենամեծ սխալն այն է եղել, որ երկու մոտեցումը կարող է մեկտեղվել. «Մոտեցումներից մեկը՝ պատերազմի բացառումը, մոտեցումներից երկրորդը՝ ոչ մի թիզ հող: Մենք պետք է հասկանայինք, որ պետք է ունենայինք սցենար եւ հետեւեինք այդ սցենարին: Մեր ամենամեծ սխալը եղել է այն, որ մեզ թվացել է՝ մենք կարող ենք անվերջ ժամանակը ձգել»:

Ըստ Փաշինյանի, 1998-ից ի վեր բանակցային գործընթացում միայն մեկ հստակ ձեւակերպում է եղել՝ որ բանակցային գործընթացի նպատակը յոթ շրջանների վերադարձն է Ադրբեջանին:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30