Լրահոս
Օրվա լրահոսը

«Խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց». ԱԳՆ խոսնակ

Նոյեմբեր 16,2020 15:17

ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի մեկնաբանությունը Շուշի քաղաքից հրաժարվելու հարցի՝ խաղաղ գործընթացի փաստաթղթերում ներառված լինելու վերաբերյալ հարցին

-Այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Ադրբեջանին պետք է հանձնվեր Շուշին: Ինչպես կմեկնաբանեք՝ որ փաստաթղթերում և ինչ ձևով է քննարկվել Արցախի Շուշի քաղաքի հանձնման հարցը:

Պատասխան. Հստակ նշեմ, որ խաղաղ գործընթացի որևէ փուլում չի եղել Շուշի քաղաքից հրաժարվելու հարց: Ինչպես նշվել է նաև ՀՀ վարչապետի կողմից, որ այդ հարցը ներառված չի եղել խաղաղ գործընթացի որևէ փաստաթղթում:

«Առավոտի» կողմից նկատենք, որ ԱԳՆ-ն մինչ օրս չի հերքել հրապարակումը, թե Զոհրաբ Մնացականյանը օրերս հավաքել է ԱԳՆ ղեկավար կազմին եւ հայտարարել է, որ ինքը տեղյակ չի եղել, որ Նիկոլ Փաշինյանը ստորագրելու է նման տեքստի տակ։ Ասել է, որ իր համար էլ է անսպասելի եղել այն։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30