Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժամ առաջ ձեռնարկել իրավական քայլեր՝ օրենքի ուժով Նիկոլ Փաշինյանին մեկուսացնելու և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար». ԲՀԿ-ն՝ իրավապահ մարմիններին

Նոյեմբեր 16,2020 15:21

ՀՀ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին,
ՀՀ Ոստիկանության պետ Վահե Ղազարյանին,
ՀՀ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին,
ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանին,
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին.

«Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դիմում է ձեզ իրականացնելու օրենքով սահմանված քայլեր և գործողություններ ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆեյսբուքյան հետևյալ գրառման առնչությամբ: Հիշեցնենք, որ վերջինս նախօրեին գրել էր. «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։

Սույն գրառումն իր մեջ առերևույթ պարունակում է ՀՀ Քրեական օրենսգրքի 222 և 226.2. հոդվածներով քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը:

Վարչապետի պաշտոն զբաղեցնող անձն այլևս սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության և Հայաստանի հասարակության համար: Այդ պաշտոնին նրա մնալու յուրաքանչյուր օրը վտանգում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը: Հորդորում ենք ժամ առաջ ձեռնարկել իրավական քայլեր՝ օրենքի ուժով Նիկոլ Փաշինյանին մեկուսացնելու և երկրում սահմանադրական կարգը վերականգնելու համար:

«Բարգավաճ Հայաստան» Խմբակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30