Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Մենք փախստականի կարգավիճակ ստանալ չենք ուզում». Արմեն Սարգսյանը հադրութցիներին հորդորեց գույքագրել կարիքները

Նոյեմբեր 16,2020 15:04

Քիչ առաջ ավարտվեց Հադրութի շրջանի բնակիչների ներկայացուցիչների հանդիպումը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Ինչպես արդեն տեղեկացրել ենք,  հադրութցիներն արդեն երկու ժամ է ՀՀ նախագահի նստավայրի դիմաց բողոքի ցույց էին անում՝ պահանջելով դեօկուպացնել Հադրութը, նրանք չեն կարողանում համակերպվել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ստորագրած իրենց բնորոշմամբ ամոթալի հայտարարության հետ:

Residents of Hadrut city of Artsakh Republic hold a protest action in front of the RA Presidential Residence

Ցույցի մասնակիցներին այցելեց ՀՀ նախագահի օգնական Մարգարիտա Ազարյանը: Նա նշեց, որ հարցը պետք է զեկուցել նախագահին, և շատ արագ իրենք ցույցի մասնակիցներից հինգ հոգու կհրավիրեն ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման:

Հանդիպումից հետո ցույցի մասնակիցների ներկայացուցիչներից Մերի Դավթյանը որոշ մանրամասներ ներկայացրեց Արմեն Սարգսյանի հետ հանդիպումից. «Պարոն նախագահը նույնպես կիսում էր մեր ցավն ու մտահոգությունը: Ասաց՝ շատ լավ հասկանում ենք Հադրութի խնդիրն ու բնակիչների պահանջը, բայց պիտի գիտակցենք, որ առկա իրողությունների պայմաններում մենք քայլ առ քայլ՝ մանրաքայլերով կարող ենք ինչ-որ փոփոխություններ մտցնել իրավիճակում: Նախ խոստացավ օժանդակել հումանիտար ծրագրերով, ասաց, որ անպայման միջազգային կառույցներում կներկայացնեն Հադրութի պատմամշակութային ժառանգությունը պահպանելու խնդիրը»:

Հադրութցիներն ասացին, որ իրենք փախստականի կարգավիճակ ստանալ չեն ուզում: Նրանք հայտնեցին, որ ՀՀ նախագահը հորդորել է գույքագրել իրենց կարիքները և ներկայացնել իրեն, որպեսզի կարողանան օգնել: Ցույցի մասնակիցներն այս առիթով հայտնեցին. «13 հազար 500 բնակչության մասին է խոսքը, որոնք ապրում են բարեկամների տներում, կացարաններում, մանկապարտեզներում: Բազմաթիվ խնդիրներ ունեն՝ մինչև տարրական կենցաղային խնդիրներ: Հենց այդ է խնդիրը, որ մենք ուզում ենք ՀՀ նախագահի առաջարկով ցուցակագրել այդ խնդիրները, որ հումանիտար աջակցություն ցույց տանք մեր այդ բնակիչներին»:

Residents of Hadrut city of Artsakh Republic hold a protest action in front of the RA Presidential Residence

Հադրութցիները թեև դեռ միջազգային կառույցներից, դեսպանատներից իրենց բողոքի և պահանջների հետ կապված պատասխան չեն ստացել, այնուամենայնիվ, վստահեցրին՝ շարունակելու են պայքարել, քանի որ չեն համաձայնում ստեղծված իրողությունների դասավորության հետ: Իրենց իրավունքները պաշտպանելու են միջազգային ատյաններում:

Առաջիկայում նրանք կապ կհաստատեն Հադրութի շրջանի տարբեր համայնքների ղեկավարների հետ, որպեսզի տեղեկություններ հայթայթեն վնասների հետ կապված, պարզեն, թե բնակիչներից ով, որտեղ է ապրում, ինչ կարիքներ ունի և ներկայացնեն ՀՀ նախագահին աջակցության համար, որ մարդիկ գոնե կարողանան ուշքի գալ:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30