Լրահոս
Օրվա լրահոսը

Արմեն Գևորգյան. Այս կառավարության հետ մեր երկիրը զարգանալու հնարավորություն չունի. քայլեր՝ քաոսից խուսափելու

Նոյեմբեր 16,2020 14:48

Մեր հանրությանը պատրաստվում էի ներկայացնել ավելի մանրամասն, հեռանկարային քայլերի ճանապարհային քարտեզ, սակայն գիշերվա իրադարձությունները ստիպեցին մի փոքր հետաձգել այն և ներկայացնել հետևյալ համառոտ կետերը․

1.Երկրում քաղաքական դեֆոլտ է․ ընտրողների և գործող կառավարության միջև այլևս չկա որևէ պարտավորություն, չկան պարտավորություններ նաև հենց իշխանության ներսում։ Կառավարությունն այլևս զուրկ է բարոյական լեգիտիմությունից։ Կառավարության՝ այս պահի միակ պարտավորությունը հրաժարական տալն է։ Հաջորդ քայլով պետք է ձևավորվի անցումային, ժամանակավոր կառավարություն, որը կկայունացնի վիճակը և սկիզբ կդնի քաղաքական, հասարակական երկխոսության։

2.Այս վարչապետի և այս կառավարության հետ ցանկացած նոր օր տանում է մեզ ոչ միայն հանրային լարվածության մեծացմանը, այլև՝ տնտեսական կոլապսի և պետական կառավարման համակարգում քաոսի։ Հավատացեք, սրանք, ցավոք, դատարկ խոսքեր չեն։ Բոլորը պետք է, վերջապես, գիտակցեն, որ այս կառավարության հետ մեր երկիրը զարգանալու հնարավորություն չունի։

3.Իրավապահ և ուժային կառույցները՝ դատախազություն, քննչական մարմիններ, դատարաններ, ոստիկանություն, ԱԱԾ, ինչպես նաև՝ բանակը, սկսում են հավասար պատասխանատվություն կրել Նիկոլ Փաշինյանի կառավարության գործունեության համար։

4.Արևմտյան Սփյուռքը, ի դեմս հայտնի անհատների և խոշոր գործարարների, իրավունք չունի լռել և, ըստ այդմ, բարոյական աջակցություն ցուցաբերել գործող կառավարությանը։

5.Մենք բոլորս այսօր ստիպված ենք ելնել Արցախի շուրջ ստեղծված նոր իրականությունից։ Չտեսնել օբյեկտիվ և չգիտակցել նոր իրողությունները՝ նշանակում է կրկին սկսել ապրել պատրանքներով և սխալ աշխատանք տանել արտաքին հիմնական գործընկերների հետ։

6.Կա իրական հնարավորություն՝ անգամ այսօր երկիրը վերադարձնել կայունության ու զարգացման հուն՝ առանց այս կառավարության։ Դա դժվար է լինելու և մեծագույն ջանքեր է պահանջելու, բայց հնարավոր է։ Մենք կարիքը կունենանք իրատեսական և ադեկվատ գործողությունների ճանապարհային քարտեզի: Դեռ շատ ուշ չէ։

7.Անհրաժեշտ է եզրահանգումներ անել և դասեր քաղել մեր ոչ հեռու միասնական անցյալից և հասկանալ, թե ինչպե՞ս պատահեց, որ մեր հինավուրց քրիստոնյա ազգը գլորվեց մինչև նման իրավիճակ։ Բայց սա պարտադիր տնային աշխատանք է՝ վաղը չէ մյուս օրվա համար։

8.Իսկ այսօր մենք մեր պատմության այն խաչմերուկում ենք, որտեղ պետք է գիտակցենք, որ, որպես պատմական Հայրենիք ունեցող ժողովուրդ, պետք է ի վիճակի լինենք պահպանել նաև պետությունը և զարգացնել այն։ Սա ենթադրում է բարձր որակի համախմբված աշխատանք։

Արմեն ԳԵՎՈՐԳՅԱՆ
ՀՀ նախկին փախվարչապետ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30