Ռուսական պետական «Ռոսիա 24»-ը տարածել է նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ համաձայնագրի ստորագրման կադրերը, ինչպես նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գրասենյակում դրա նախապատրաստական աշխատանքները:
Հայտարարության տեքստն ընթերցելուց առաջ,երբ Պուտինին առաջարկել են աչքի անցկացնել տեքստը, նա պատասխանել է. «Էլ ի՞նչ կարդամ, ես եմ գրել»:
Հեռուստաալիքի մեկնաբանը նշում է, որ իրենց տեղեկություններով, Հայաստանի վարչապետը, որը համաձայնագրի դրույթները քննարկել էր ավելի վաղ հեռախոսով, հրաժարվել է մասնակցել տեսակամուրջին և տեսախցիկների առջև ստորագրել փաստաթուղթը:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ