Լրահոս
Օրվա լրահոսը

«Հավանականությունը մեծ է, որ Պարգեւ սրբազանն այդ օրերին տարել է սրտի կաթված». Վահրամ քահանա Մելիքյան

Նոյեմբեր 16,2020 14:33

Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ սրբազանն ունի առողջական խնդիրներ եւ պետք է մեկնի արտերկիր բուժման: Լուրը Aravot.am-ի հետ զրույցում հաստատեց Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը:

«Վերջին շաբաթների իրադարձություններն, անշուշտ, իրենց ազդեցությունն ունեցան եւ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, որը մինչ այդ որոշակի խնդիրներ ուներ, արձանագրվել է առողջության վատթարացում՝ սրտի հետ առնչված: Սրբազանն անհրաժեշտ բոլոր հետազոտություններն անցել է եւ ստուգումները ցույց են տվել, որ այո, հավանականությունը մեծ է, որ սրբազանն այդ օրերին տարել է սրտի կաթված եւ այդ առումով անհրաժեշտություն է նկատվում անհապաղ բուժումների, որոնք որ կկայունացնեն սրբազանի առողջական վիճակը,-ասաց Տեր Վահրամ Մելիքյանը՝ նշելով, որ՝ այո սրբազանը հարկադրված է մեկնել արտերկիր, որպեսզի բուժօգնություն ստանա եւ կարողանա բարվոքել իր առողջությունն ու վերադառնալ իր ծառայությանը:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը Հրայր Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30