Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը՝ խաղաղապահների նախապես հայտնվելու եւ ավելի նպաստավոր փաստաթղթի գոյության լուրերի մասին

Նոյեմբեր 16,2020 14:23

«Նման բան չկա, դա բացարձակ անհիմն տեղեկատվություն է: Խաղաղապահները սկսել են տեղափոխվել հայտարարության ստորագրումից հետո»,-առցանց մամուլի ասուլիսում այսօր հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով տեղեկություններին այն մասին, թե ռուս խաղաղապահները սկսել են ՀՀ փոխադրվել դեռեւս Շուշիի անկումից օրեր առաջ:

Ինչ վերաբերում է հարցին, թե ռուս խաղաղապահների՝ Արցախում տեղակայման արդյունքում ինչ կարգավիճակ են ունենալու Արցախի զինված ուժերը, Փաշինյանը նշեց. «Արցախի ՊԲ-ն ունենալու է նույն կարգավիճակը, ինչ ունի: Երբ խոսում եմ 20-35 հազար զինվորների մասին, մի հսկա մաս Արցախի ՊԲ-ի մասին է: Դա նշանակում է, որ Արցախի ՊԲ-ն կա եւ շարունակելու է գոյություն ունենալ: Այն պետք է զարգանա եւ հզորանա, երաշխավորը լինի Արցախի ինքնիշխանության»:

Փաշինյանը մեկնաբանեց նաեւ տեղեկություններն այն մասին, թե մինչեւ նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն իր ստորագրած փաստաթուղթը սեղանին այլ՝ ավելի նպաստավոր պայմաններով փաստաթուղթ է եղել: «Նման բան եւս չի եղել: Եղել են նույն տրամաբանության առաջարկներ՝ այդ տարածքները, այդ թվում Շուշին, պետք է հանձնվեն Ադրբեջանին՝ առանց Արցախի կարգավիճակի: Այդպես է եղել 2016թ.-ից: Ապրիլյան պատերազմը «վերջին զանգն» էր այս պատմության»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած փաստաթուղթը ենթադրում է Արցախի տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ ռուս խաղաղապահների տեղակայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30