«Իմ օրակարգում են ՀՀ-ում կայունության եւ անվտանգության ապահովման հարցերը: Ուրիշ հարց իմ օրակարգում չկա»,-առցանց մամուլի ասուլիսում այսօր անդրադառնալով հարցին, թե արդյոք օրակարգում կա՞ իր հրաժարականի հարցը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Արձագանքելով հարցին՝ հանրային վստահությունը բավարա՞ր է Արցախի կարգավիճակի վերաբերյալ բանակցելու համար, Փաշինյանը նշեց. «Կարծում եմ՝ ՀՀ կառավարությունը պետք է մասնակցի այդ բանակցություններին, բայց հիմա բանակցային նոր օրակարգի ձեւավորման գործընթաց է տեղի ունենում: Եթե պարզվի, որ վստահությունը բավարար չէ, մենք չենք կարող մասնակցել այդ բանակցություններին: Եթե կմասնակցենք, ուրեմն բավարար է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ