Լրահոս
Օրվա լրահոսը

«Պատերազմի մեկնարկից մինչև կապիտուլյացիա, բանակցային սեղանին դրվել են բազմաթիվ տարբերակներ, որոնք էականորեն շատ ավելի լավն էին, քան այն ինչ ստորագրեց». Միքայել Մինասյան

Նոյեմբեր 16,2020 13:42

Սուրբ Աթոռում և Մալթայի Ինքնիշխան Ռազմական Ուխտում Հայաստանի Հանրապետության նախկին արտակարգ և լիազոր դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Սա քո ստորագրած փաստաթղթին նախորդող տարբերակներից է։ Սրանից հետո ստացել ես ևս մեկ առաջարկ, որից հետո ստեղծեցիր անելանելի վիճակ՝ ստորագրելով կապիտուլյացիայի փաստաթուղթը։

Այս տարբերակում.

-Ոչ մի բառ, ոչ մի կետ չկա Շուշիի մասին։

-Չկա Մեղրին թշնամու դիմաց բացելու, Ադրբեջանի համար նոր ճանապարհի կառուցման կետ։

-Լաչինի միջանցքի հայկական հատվածը ոչ թե 5 այլ, 10 կմ էր մնալու։ Սրա կարևորության մասին նույնիսկ ավելորդ է խոսել։

-Չկա ձևակերպում այն մասին, որ երկուստեք զորքերը մնալու են այնտեղ, ուր հասել են, ինչը դիվանագիտական լեզվով նշանակում է, որ հայկական տիրույթում մնալու էր ամբողջ նախկին ԼՂԻՄ տարածքը։ Խաղաղապահ զորքերը տեղակայվելու էին նախկին ԼՂԻՄ սահմանին։

Հ.Գ. Պատերազմի մեկնարկից մինչև կապիտուլյացիա, բանակցային սեղանին դրվել են բազմաթիվ տարբերակներ, որոնք էականորեն շատ ավելի լավն էին, քան այն ինչ ստորագրեց։

Զրոյական կետը իր հրաժարականն էր՝ առանց պատերազմի վերադարձ բանակցությունների սեղան։ Հետո պատերազմի արագ ավարտն էր, աննշան զիջումներով և բանակցային սեղան վերադառնալու պայմանով, հաջորդը՝ մեկ շրջանի զիջումն ու բանակցային ճանապարհով հարցի կարգավորումն էր և այսպես շարունակ։

Բայց աթոռից կառչած մերժել է ամեն ինչ, երկիրը հասցրել տոտալ պարտության ու կապիտուլյացիայի՝ թողնելով հազարավոր զոհեր, կորսված հայրենիք, ծնկի իջած ժողովուրդ»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30