«Մենք մեր մտահոգությունները շարունակում ենք հայտնել ստորագրված ամոթալի փաստաթղթի շուրջ: Այսօր որոշել ենք ՀՀ նախագահին դիմել և հադրութցիների անհանգստությունը փոխանցել նամակի տեսքով»,- Բաղրամյան 26-ում` ՀՀ նախագահի նստավայրի դիմաց հայտարարեց Հադրութի բնակիչների կողմից անցկացվող ցույցի մասնակից Մերի Դավթյանը:

Residents of Hadrut city of Artsakh Republic hold a protest action in front of the RA Presidential Residence
Նա նշեց, որ նամակը ներառում է չորս կետ ու մանրամասնեց. «Քննարկել Հադրութի դեօկուպացիայի խնդիրը, անպայման ջանքեր գործադրել, որպեսզի խնդրի լուծումը վերադառնա ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցությունների օրակարգ և բոլոր նախագահների մասնակցությամբ հանգուցալուծում լինի խնդրի: Սկսել իրավական գործընթաց տեղահանվածների խախտված իրավունքների վերականգնման և որոշակի փոխհատուցման համար և մինչ այդ ամենը տեղի ունենալը այդ ընթացքում ձեռնարկել ջանքեր Հադրութի պատմամշակութային արժեք ներկայացնող հուշարձանների պահպանման իմաստով»:

Residents of Hadrut city of Artsakh Republic hold a protest action in front of the RA Presidential Residence
Նա տեղեկացրեց, որ դեռ պատասխան չեն ստացել ՄԱԿ-ից և դեսպանատներից իրենց պահանջների հետ կապված:

Residents of Hadrut city of Artsakh Republic hold a protest action in front of the RA Presidential Residence
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ