«Իրավունքի Եվրոպա» միավորման նախագահ Լուսինե Հակոբյանի ֆեյսբուքյան գրառումը
Իշխող ուժի հարգելի իմ գործընկերներ,
Չեմ ուզում երկար գրել, բոլորս էլ անասելի մեծ հարված ենք ստացել, որից դժվար է ոտքի կանգնելը: Բայց այս իրավիճակում ձեր հրաժարականները չեն ելքը: Ձեր հրաժարականները հանգեցնելու են տարբեր ոլորտներում պետության կենսագործունեության խաթարմանը: Ելքը գործընթացները սահմանադրական հուն բերելն է:
Դուք պետք է նիստ գումարեք և կայացնեք ժողովրդի իշխանությունը պահպանելու տեսանկյունից մի շարք կարևոր որոշումներ, այդ թվում` արտահերթ ընտրություններ նշանակելու վերաբերյալ, այդ անելու ժամանակացույցի, այլ անհրաժեշտ միջանկյալ քայլերի: Սա է պետությանը ծառայելու և պատասխանատու վարքագիծ դրսևորելու պահը, որի մասին խոստանում էիք ֆեյսբուքյան ստատուսներում ձեր պաշտոնները ստանձնելիս:
Կարդացեք նաև
Անկեղծ ասած` դժվար է պատկերացնել, թե այս փոփոխական տրամադրություններով վարչապետ Նիկոլ Փաշինյանն ինչպես է շարունակելու բանակցություններն Արցախի հարցի շուրջ, իսկ որ այդ բանակցությունները ծանր են լինելու, դա փաստ է: Ուստի կարևոր է, որ այդ բանակցությունները վարի հարցին խորությամբ տիրապետող սթափ մեկը, որը քիչ թե շատ վերջնական հանգրվանի կհասցնի հարցը:
Հ.Գ. Ռուբեն Վարդազարյանի հայտարարությունն ու նախկինների ապավինումը կոռումպացված դատական համակարգին նորություն չէր: Այդ մասին բազմիցս ենք խոսել: Երեկ չէր այդ ուղղությամբ մտածելու ու քայլեր ձեռնարկելու պահը: