Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Վահրամ Բաղդասարյանն ազատության մեջ է. հրապարակվեց դատարանի որոշումը

Նոյեմբեր 16,2020 12:11

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում դատավոր Ռոբերտ Պապոյանը քիչ առաջ որոշեց մերժել ՀՀԿ նախկին պատգամավոր Վահրամ Բաղդասարյանի խափանման միջոցը կալանավորումն ընտրելու քննիչի միջնորդությունը;

Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն իշխանության յուրացման եւ վարչապետի նկատմամբ մահափորձ կատարելու մեղադրանքներ էր առաջադրել մի շարք պաշտոնյաների, իսկ Վահրամ Բաղդասարյանը մեղադրվում է պետական, քաղաքական գործչի սպանության նախապատրաստման մեջ:

Երեկ փաստաբանն ասում էր, որ մեղադրանքն անհեթեթ է, իսկ հրապարակված ձայնագրության մեջ Վահրամ Բաղդասարյանը հանրահավաքի կազմակերպման մասին է խոսում:

Այսօր դատարանի որոշումից հետո Վահրամ Բաղդասարյանի փաստաբան Վահագն Գասպարյանը լրագրողներին ասաց. «Ձերբակալությունը ճանաչվել է ոչ իրավաչափ, նախաքննության մարմնի միջնորդությունը՝ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ մերժվել է, պարոն Բաղդասարյանն ազատության մեջ է: Զուտ մասնագիտական առումով եմ ասում, բոլոր կողմերի հետ կապված բարձր մակարդակի պրոֆեսիոնալ մասնագետների հետ նիստ էր դրա արդյունքում կայացավ օբյեկտիվ դատական ակտ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30