Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Դուք կարողանալո՞ւ եք նայել զավակին կորցրած մոր աչքերին, սեփական տունը վառող մարդու աչքերին. Գեւորգ Կոստանյանի կոչը

Նոյեմբեր 16,2020 12:14

Նախկին գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը հանդես է եկել կոչով:

«Քննիչներին և դատախազներին

Տղե՛րք,
Տարիների աշխատանքի ընթացում վստահ եմ ունեցել ենք տարաձայնություններ տարբեր իրավական հարցերի վերաբերյալ, բայց Հայրենիքին ծառայելու, արդարության և օրինականության վերաբերյալ համոզված եմ՝ ՈՉ:

Ակնհայտ է, որ Նիկոլ Փաշինյանը  շուրջ երկու տարի առաջ սկսել էր իր ռեպրեսիաներն այն մարդկանց նկատմամբ, որոնք հետագայում կարող էին ինչ-որ ձևով խոչընդոտել իրեն այսօր հանձնել Արցախը։ Այսինք, անհիմն և ապօրինի հարուցվում էին քրեական գործեր, անձինք զրկվում էին ազատությունից, հայտարարվում էին հետախուզումներ, որոնց նպատակը մեկն էր՝ ստեղծել այնպիսի իրավիճակ, որ այդ մարդիկ չխոչընդոտեին Նիկոլի իրականացնել իր հանցավոր մտադրությունները։ Այսօրվա ձերբակալություններն ու խուզարկությունը դրա ևս մեկ ապացույց:

Ինձ համար, որպես նախկին գլխավոր դատախազի, և Ձեր համար, որպես պրոֆեսիոնալ իրավաբանների, ակնհայտ է, որ այս քրեական գործերն ու մեղադրանքները առնչություն չունեն իրավունքի և օրինականության հետ: Ակնհայտ է, որ այդ փաստական հանգամանքների պայմաններում քրեական օրենսգրքի այդ հոդվածներով անձանց մեղադրանք առաջադրելը ոչ միայն ապօրինի է, այլև՝ անբարոյական:

Վստահ եմ, որ այն քննիչները և դատախազները, ովքեր մասնակցում են այս ապօրինություններին, իրենք էլ գիտեն, որ ոչ միայն կատարում են հանցագործություն, այլև՝ պարտակում են Հայրենիքի և սերունդների հանդեպ կազմակերպված դավադրությանն ու դավաճանությանը:

ՀՀ քննիչներ, դատախազներ, տղե՛րք, Դուք կարողանալո՞ւ եք նայել զավակին կորցրած մոր աչքերին, սեփական տունը վառող մարդու աչքերին, դուք կարողանալո՞ւ եք նայել ծնողի ու զավակի գերեզմանը քանդող ու մասունքը Արցախից Հայաստան տանողի աչքերին: Բարոյական բոլոր սահմանները հատված են:

Այսօր պետության ճակատագիրն իրավապահների և ուժայինների ձեռքում է: Տղե՛րք, դուք կամ կփրկեք պետությունը կամ ձեր սերունդները ևս քաղաքական իշխանության սերունդների հետ կկրեն դավաճանի զավակի ծանր բեռը: Ձեր ղեկավարները արդեն որոշել են իրենց և իրենց սերունդների ճակատագիրը, Դուք էլ որոշեք Ձերը»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30