Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼՂ կարգավիճակի հարցը մեր համար նոր սրությամբ եւ կարեւորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում». վարչապետ

Նոյեմբեր 16,2020 11:56

«Երբ ասում էի՝ սեփական կետ, նկատի ունեի, որ մենք այդ տրամաբանությանը փորձելու ենք չհամաձայնել: Դա է այդ կետը»,-առցանց մամուլի ասուլիսում այսօր ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով «Արմենիա» հեռուստաընկերության հետեւյալ հարցին՝ «Ձեր պաշտոնավարման սկզբում ասացիք, որ բանակցությունները սկսում եք ձեր սեփական կետից: Ո՞րն է հիմա ձեր սեփական կետը բանակցություններում»:

Ավելի վաղ, արձագանքելով Aravot.am-ի հարցին՝ Փաշինյանը շեշտել էր, որ ցանկացել է փոխել «տարածքներ ոչնչի դիմաց» տրամաբանությունը:

Ինչ վերաբերում է նոր կետին՝ Նիկոլ Փաշինյանը նշեց. «Մենք պետք է վերլուծենք եւ ձեւավորենք այն օրակարգը, որն ունենք այսօրվա իրավիճակի շուրջ եւ պետք է սպասարկենք այդ օրակարգը, մասնավորապես՝ կենտրոնանալով Արցախի կարգավիճակի հարցի վրա: Ամենակարեւոր խնդիրը, որ ԼՂ ժողովուրդը պետք է ապրի ԼՂ-ում եւ ԼՂ կարգավիճակի  հարցը մեր համար նոր սրությամբ եւ կարեւորությամբ պետք է դրվի բանակցային գործընթացի հիմքում, ինչպես նաեւ՝ հումանիտար, կոմունիկացիոն, տրանսպորտային հարցերը»:

Հիշեցնենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ստորագրած փաստաթուղթը ենթադրում է Արցախի տարածքների վերադարձ Ադրբեջանին եւ ռուս խաղաղապահների տեղակայում:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30