Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Արթուր Ղազինյան. Պատրաստվենք մեծ եւ վերջնական հաղթանակի

Նոյեմբեր 16,2020 11:30

Պատերազմի առաջին փուլը, ցավոք շատ մեծ կորուստներով, Հայաստանը պարտվեց՝ առավելապես սուբյեկտիվ պատճառներով: Արդեն հայտարարվել է, որ առկա են եղել բոլոր հնարավորությունները Հայկական երկու պետությունների համար շատ ավելի շահեկան պայմաններով պատերազմը կանգնեցնելու համար, սակայն Հայաստանի իշխանությունը մերժել է բոլոր տեսակի առաջարկությունները:
Հայկական բանակը և Հայ զինվորը ՀԱՂԹԵՑԻՆ ռազմի դաշտում, բայց պարտվեցին թիկունքում դավաճանական գործողություններին և տարատեսական դավադրություններին:

Ակնհայտ է դառնում, որ Նիկոլ Փաշինյանը պատերազմի ավարտը տեսնում էր ՄԻԱՅՆ ՇՈՒՇԻՆ Ադրբեջանին առանց մարտերի հանձնելու պայմանով, ինչի մասին նա հրապարակավ խոստովանեց: Սրանով դեռ կզբաղվեն իրավապահները:

Մոտենում է պատերազմի երկրորդ՝ շատ ավելի մասշտաբային և լայնածավալ փուլը, ինչին մենք ակնհայտորեն պատրաստ չենք: Այս րոպեից սկսած մենք պետք է սկսենք Հայաստանի և Արցախի ուժեղացման, պաշտպանությունն ամրապնդման գործընթաց, ինչը, պետք է խոստովանել, առանց Ռուսաստանի և Իրանի հնարավոր չէ:

Պետք է վարել հմուտ դիվանագիտություն, պետական կառավարման համակարգ հրավիրել պրոֆեսիոնալներին, փորձառու և լուրջ ճգնաժամային կառավարիչներին: Բոլորս մի նավի մեջ ենք, եթե նավը խորտակվեց, բոլորս ենք կործանվելու:

Նիկոլ Փաշինյանը մերժված է Ռուսաստանի, Իրանի և Հայաստանի բարեկամ այլ պետությունների կողմից, նրա հետ ուղղակի չեն ցանկանում խոսել և պայմանավորվել, և մեծ հաշվով դա էր Արցախի կորստի հիմնական պատճառը:

Սպասվող պատերազմը Հայաստանի և Արցախի համար բացելու է նոր հնարավորություններ ոչ միայն կորցրածը ետ բերելու, այլ նաև նոր տարածքային նվաճումներ արձանագրելու համար, ընդհուպ մինչև Ռուսաստանի հետ ընդհանուր սահման ունենալը:

Սպասվող պատերազմը փոխելու է մեր տարածաշրջանի քարտեզը, ձևավորելու է առաջիկա հարյուրամյակի համար նոր ստատուս քվո: Սա առաջ է բերում ինչպես հնարավորություններ, այնպես էլ լրջագույն ռիսկեր, որոնք այսօրվանից պետք է սկսել չեզոքացնել:

Առաջին և հիմնական ռիսկն ու սպառնալիքը դա Նիկոլ Փաշինյանն է և իր ենթակայության տակ գործող գործակալական ցանցը: Փաշինյանը, ինչպես ցույց տվեց առաջին պատերազմի ընթացքը, անհամատեղելի է Հայկական շահի հետ, ուղիղ սպառնալիք է մեր երկրի ներքին և արտաքին անվտանգության համար: Նա պետք է օր առաջ մեկուսացվի, իսկ գործակալական ցանցը պետք է ապամոնտաժվի:
Հապաղելը կհանգեցնի Հայկական պետության կործանման և հայերի նոր ցեղասպանության:

Միայն այս գործողությունը կատարելուց հետո հնարավոր կլինի ձևավորել հայակենտրոն, ուժեղ, Ռուսաստանի և Իրանի համար ընդունելի, վստահելի և կանխատեսելի իշխանություն, որը կկարողանա կոնսոլիդացնել Հայկական աշխարհի ամբողջ ռեսուրսը և պատրաստվել ՄԵԾ ԵՒ ՎԵՐՋՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻՆ:

Ապավինենք մեր հավաքական մտքին, ողջախոհությանը, ուժին և կրիտիկական իրավիճակում համախմբվելու մեր ԱԶԳԱՅԻՆ ներուժին:
ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ ԵՒ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՆ:
Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցություն

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30