ՀԱԿ իրավական հանձնախմբի պատասխանատու Արմեն Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ստախոս, Ադրբեջանի ոչ մի ղեկավարի` սկսած նախագահներից վերջացրած գյուղապետերով, մտքով իսկ չի անցել, որ կարող են որեւէ բանակցային պլանով ետ ստանալ Շուշին, անգամ մեզ առաջարկված ամենադավաճանական պլանը էականորեն ավելի լավն է եղել, քան քո ստացած արդյունքը։
Միակ հարցում, որում դու աննախադեպ ես, Արցախի լուծման տարբերակն էր։ Գոնե հիմա ռացիոնալ դաշտ մտիր։
Ղարաբաղում սկսած կործանարար նահանջդ մի շարունակիր Հայաստանում, քո անձնական կապիտուլյացիան մի դարձրու մեր երկրի կապիտուլյացիա»։
Կարդացեք նաև