Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Հզոր Հայաստան կառուցելու խնդիրն է բոլորիս օրակարգում. պատերազմն ավարտվեց` անելիքներն առջևում են

Նոյեմբեր 16,2020 10:27

Շատերն են պնդում, որ եռակողմ համաձայնագիրը պետք է խզել, իրոք մեզ համար այս պահին շատ վատթար պայմանագիր էր: Բայց չունենք նաև մեխանիզմներ փաստաթուղթը հետ կանչելու` դա նույնն է, որ շարունակվեր Ստեփանակերտի պաշարումը: Ի դեպ, ադրբեջանական շրջանակներում էլ են հասկանում, որ սա լիակատար հաղթանակ չէ և դանդաղ գործող ռումբ է իրենց երկրի ամբողջականության դեմ:

Այս պահի ռազմադադարը կթողնի շունչ առնել ու հասկանալ մեր հետագա քայլերը, անելիքները: Հարցը նոր-նոր տեղափոխվում է դիվանագիտական դաշտ, ահա թե որտեղ է լինելու պայքարի մեր ճակատը: Ալիևը ինքն է Հայաստանից միլիարդների փոխհատուցում ուզում: Մեզանից յուրաքանչյուրը նրան պետք է հիշեցնի միջազգային հանրության ուղերձը, որ այս հարցը ռազմական լուծում չպիտի ունենար, որ կոնֆլիկտային գոտիներում կորոնավիրուսի պայմաններում պետք էր զերծ մնալ բախումներից ու պատերազմ հրահրելուց:

Ալիևին պետք է հիշեցնել, թե ով 3 անգամ արհամարհեց Մինսկի անդամ երկրների հետ պայմանավորված հրադադարը, ով խախտեց բազմաթիվ միջազգային պայմանագրերն ու համաձայնագրերը` արգելված զենքի չօգտագործման , ռազմագերիների հետ անմարդկայնորեն վարվելու մասերով: Բնության , մշակութային արժեքների ու մարդկության դեմ գործվեց ծանրագույն հանցանքներ, չհայտարարած պատերազմի մեջ ներգրավեցին ջիհադիստական վարձու խմբեր: Այս հարցերը մեկընդմիշտ և ամենուր պիտի բարձրաձայնվեն:

Հիմա պայքարի նոր պահ է, որտեղ պետք է կենտրոնանալ ու հստակ ծրագրեր իրագործել: Առաջին հերթին պետք է այն սկսել համախմբումից, վիրավոր մեջքը շտկելուց, չմասնատվենք ու բզկտենք իրար, չուրախացնենք հակառակորդին, ով մեր միասնությունից է սարսափում ու հանգրվանում կիսալուսնի խավարում:

Հավատում ենք ազգի իմաստնությանն ու նայում առաջ` զերծ մնում մեղադրելուց ու հանցանքը միմյանց վրա բարդելուց, եթե պարտվել ենք` բոլորս ենք պարտվել, ինչպես որ հաղթելուց` բոլորս ենք հաղթում: Հիմա գործ անելու ժամանակն է` ամենքս մեր տեղերում:
Առանց այն էլ հսկայական բեռ կա բոլորիս ուսերին` պիտի պատվով կրենք ու չհանձնվենք: Գիտենք, որ դժվար է, բայց այդ դժվարությունից դուրս գալու ելքեր կան` նաև հաղթանակին տանող…

Նիդերլանդներում բնակվող արվեստագետ, նկարիչ ունենք` Ալիկ Ասատրյանը, ով, ի դեպ, մոտ 25 հազար Եվրոյի նվիրաբերություն է կատարել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Նա այսօր էլ շարունակում է վաճառքի հանել իր ստեղծագործությունները: Ամեն անգամ ֆեյսբուքյան հարթակում իր արվեստի գործերը ներկայացնելուց առաջ` Ալիկ Ասատրյանը հետևյալ տողերն է գրում. «Սիրելի ընկերներ, վաճառում եմ իմ այս աշխատանքը` ՆՈՐ ԵՎ ՀԶՈՐ ՀԱՅԱՍՏԱՆ կառուցելու համար…»:

Ահա այս խնդիրն է դրված բոլորիս օրակարգում:

Hay Azian (A.Knyazyan)
«Նիդերլանդական օրագրի» հիմնադիր, խմբագիր

Գեղ.աշխատանքները` Ալիկ Ասատրյանի ( Alik Assatrian )

«ՆԻԴԵՐԼԱՆԴԱԿԱՆ ՕՐԱԳԻՐ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30