Իրավապաշտպան Վարդան Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նիկոլ Փաշինյանը գրել է․ «Առաջնագծի զինվորների տասնյակ տեսանյութեր դիտեցի այսօր։ Ապշած եմ տղաների խորագիտությունից։ Տղերք՝ դուք ճիշտ եք։ Սպասում եմ ձեզ Երեւանում։ Վերջնականորեն լուծելու պատերի տակ վնգստացողների հարցերը։ Հպարտ եմ ձեզանով»։
Զարմանալի է, որ վարչապետը այնքան ազատ ժամանակ ունի, որ կարողանում է տասնյակ տեսանյութեր դիտել։ Օրինակ, տանը՝ քովիդի ընկերակցությամբ փակված լինելով հանդերձ ինքս այդքան ազատ ժամանակ գտնել չեմ կարողանում։
Զարմանալի է, որ վարչապետին թվում է, թե առաջնագծի զինվորների օգնությամբ է, որ ինքը պետք է շարունակի իր պաշտոնավարումը։
Չի լինելու նման բան Հայաստանում։
Կարդացեք նաև
Զարմանալի է, որ նա՝ անցած ժամերի ընթացքում դեռ չի ընկալել իր գրառման ողջ սարսափը եւ պաշտոնապես չի հրաժարվել դրանից»։