Լրահոս
Օրվա լրահոսը

Թեստավորվել է «Վարդաշեն» ՔԿՀ-ի 24 դատապարտյալ

Նոյեմբեր 16,2020 09:55

Ըստ մեր տեղեկությունների, ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի բաց տիպի ռեժիմի դատապարտյալներից մեկը վարակվել է կորոնավիրուսով։ Վերջինս չնայած դեռեւս դուրս չէր գալիս ՔԿՀ-ից՝ փաստաթղթային ձեւակերպումների (նշենք, որ բաց տիպի ռեժիմում գտնվող դատապարտյալներն առավոտյան դուրս են գալիս ՔԿՀ-ի տարածքից, իսկ երեկոյան վերադառնում՝ գիշերելով ՔԿՀ–ում–խմբ) պատճառով, սակայն նրան 20-օրյա արձակուրդ են տրամադրել։

Խնդիրն այստեղ այն է, որ նա շփվել է մյուս դատապարտյալների հետ, եւ հնարավոր է՝ այլ վարակակիրներ եւս լինեին։ Պարզաբանման համար դիմեցինք ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայություն։

Ըստ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ–ի տնօրենի տեղակալ Արայիկ Հակոբյանի պաշտոնական գրության, «Վարդաշեն» ՔԿՀ-ի բաց տիպի պատիժ կրող ազատազրկված անձանց շրջանում նոյեմբեր ամսին հայտնաբերվել է 2 վարակակիր։ Դատապարտյալների վարակակիր լինելը պարզվել է թեստավորման արդյունքներով։ Քանի որ բաց տիպի ռեժիմի դատապարտյալներն առավոտյան ժամերից մինչեւ երեկոյան ժամերը ընկած ժամանակահատվածում գտնվում են ՔԿ հիմնարկից դուրս տարածքում եւ շփվում են այն անձանց հետ, որոնք կապ չունեն ՔԿՀ-ի հետ, ապա վերջինիս թեստավորումները կատարվում է ըստ ներկայացված գանգատների եւ կլինիկական դրսեւորումների։

Ընդ որում` հաշվի առնելով Հայաստանում COVID-19-ի վարակակիրների թվի ավելացումը , օրերս, թեստավորվել են «Վարդաշեն» ՔԿՀ-ի բաց տիպի պատիժ կրող 24 ազատազրկվածներ։

 

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30