Նոյեմբերի 15-ին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին Հայաստանում տիրող քաղաքական իրավիճակը քննարկել է ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցի հետ։ Այս մասին հայտնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը:
«Երկուստեք վերահաստատվել է Հայաստանում ժողովրդավարության և մարդու իրավունքների ամրապնդման հարցում փոխադարձ հանձնառությունը: Դեսպանն ասել է, որ քաղաքական բռնությունն ու ահաբեկումը տեղ չունեն ժողովրդավարական հասարակությունում»,- ասված է դեսպանատան հաղորդագրությունում:
Today Ambassador Tracy discussed the current political situation w/@LilitMakunts. Both reaffirmed their joint commitment to strengthening democracy and the rule of law in Armenia. “Political violence & intimidation have no place in a democratic society,” said the Ambassador.
US Embassy, Armenia (@usembarmenia) November 15, 2020