Լրահոս
Օրվա լրահոսը

«Իմքայլական» պատգամավորները սկսեցին արդարացնել իրենց առաջնորդի գրառումը

Նոյեմբեր 16,2020 02:18

Պատգամավոր Վահագն Թեւոսյանը գրում է. «Վարչապետի հանրագիրը հրահրում է ընկալվել, վստահ եմ՝ իզուր: Երկրում քաղաքացիական պատերազմ չի լինելու, չի կարող լինել: Վստահ եմ՝ դա գիտակցում են բոլորը»:

Իսկ նույն խմբակցության պատգամավոր Արտակ Մանուկյանը տարածել է նույն գրառումը, ինչ ավելի վաղ արել էր պատգամավոր Սուրեն Գրիգորյանը.

«Հարգելի հայրենակիցներ,

Նկատվում է, որ վարչապետի վերջին գրառումը տարակուսանք է առաջացրել հանրության մի մասի մոտ։ Խնդրում եմ սպասել հայտարարության մասով հետագա պարզաբանումների։ Իշխանությունը երբեք չի հրահրել և չի հրահրի ներպետական բախումներ, ավելին, իշխանությունը նման բախումներ թույլ չտալու առաջին երաշխավորն է։ Քաղաքացիական բախումներ Հայաստանի Հանրապետությունում չեն լինելու!»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30