Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Այն, ինչ որ եղավ` ժողովուրդն իր գնահատականը կտա նաեւ հետագայում

Նոյեմբեր 16,2020 12:00

Զրույց հոգեբան Սամվել Խուդոյանի հետ

– Պատերազմը եղավ։ Կռվեցին տղաները, պաշտպանեցին մեր հայրենիքը։ Ի՞նչ կատարվեց հիմա։

– Ոչ մի երկիր այսքան չէր դիմանա, որովհետեւ մեր տղաները կռվում էին, կարելի է ասել` մի քանի պետությունների դեմ։ Ի՞նչ կատարվեց։ Կատարվեց այն, որ մենք հաշվարկ չենք ունեցել, որ գործ ենք ունենալու Թուրքիայի հետ, տեռորիստների եւ ահռելի քանակությամբ զենք ու զինամթերքի հետ։

– Մի քանի պատերազմի միջով անցանք։ Այս մեկը շատ տարբերվող էր։

– Ըստ երեւույթին` պետք է միշտ ձգձգվեր պատերազմը։  Բայց նոր իշխանություններն այն հաշվարկն ունեին, որ կարող է հանկարծ Ադրբեջանի այս տեռորիզմը, այս քայլերը միջազգային դատապարտման արժանանար, ընդունեին Արցախի անկախությունը։ Եվ դրանով ու դրա համար միգուցե մտան այս պատերազմի մեջ։

– Իսկ հուլիսյան դեպքերը։

– Հուլիսյան դեպքերը իմ կարծիքով  դրա միջոցով, ինչպես ժողովուրդն է ասում`  յուրահատուկ  կուտ էին տվել։ Ասեմ, որ նույնն էլ 2016 թվականին էր։ Նրանք, անկախ ամեն ինչից, պատերազմ անելու էին։ Եվ ահա այդ ահռելի ռեսուրսներով հարձակվեցին, եւ ահա այս պայմանագրով, այս համաձայնագրով, իմ կարծիքով` պատերազմը կասեցվեց առանց միջազգային որեւէ պայմանագրի, որ ահա սա իմն է, սա քոնն է եւ այլն։

Ինչպես նախորդ պատերազմներում, այնպես էլ հիմա` ով որտեղ կանգնած է, ինչ գրավել է` իրենն է։ Իսկ հետո կսկսեն բանակցությունները։ Ամեն ինչ դեռ նոր է սկսվում։

– Ի՞նչ պետք է մենք անենք:

– Պետք է կարողանանք զինվել, միտքը հասցնել այնպիսի մակարդակի, որ կարողանանք որոշներին մեր օգտին ծառայեցնել։

Մեր դիվանագիտական եւ քաղաքական միտքը իմ տպավորությամբ համարյա զրո է։

– Ի՞նչ ընթացք կունենան բանակցությունները։

– Նախ պետք է նաեւ աշխարհի հզորագույն զենքերն ունենանք, որի դեմ անզոր կլինեն կռվել։ Այդ ժամանակ բանակցություններն այլ ընթացք են ստանալու։ Ինձ թվում է ոչ Ալիեւին էր պետք վերջնական լուծում, ոչ Ռուսաստանին. միայն ու միայն Թուրքիան էր ուզում։

Բավական վիճելի հարցեր կան,  բայց բոլոր դեպքերում ինձ այդպես է թվում։

– Նիկոլ Փաշինյանը սխալներ ունի՞…

– Այո, վարչապետը կոպտագույն սխալներ է թույլ տվել։ Փաստորեն այն իմաստության եւ հաշվարկային պահերը չստացվեց իր մոտ։ Ինչ-որ էմոցիոնալ պահեր կային։ Բայց չկար հստակ հաշվարկ, որ մենք գործ ունենք այսպիսի երեւույթի հետ։

Մենք ունեցանք շատ զոհեր, տնտեսության անկում եւ այլն։

– Խոսենք այսօրվա շարժումներից։

– Շարժումը որպես այդպիսին  պետք է ուղղված լինի օրինական ձեւով, նոր իշխանությունը պետք է գիտակցի իր ճակատագրական սխալը։ Եվ նորից պետք է նշեմ` այստեղ ամենակարեւորը դիվանագիտական եւ հաշվարկային սխալներն են։ Եթե վերլուծենք` ամեն հաջորդ երկրի ղեկավար մի լավ բան արել էր։ Նույնն էլ հիմա է։ Հաշվի առնելով այս ամենը` մեզ պետք է օրինական ճանապարհով իշխանության փոխանցում։ Այս ամենը պետք է կազմակերպի Նիկոլ Փաշինյանը։

– Ե՞րբ։

– Հստակ չեմ կարող նշել, որովհետեւ դա կարող է լինել մի քանի ամիս հետո, մի տարի հետո… դժվար է այս պահին խոսել այդ մասին։ Բայց բարոյականությունը պահանջում է իշխանության օրինական փոխանցում, որովհետեւ այս ամենը ժողովուրդը չի ների, անկախ՝ ինչքան էլ իրեն հարգեն։ Պետք է նաեւ թույլ չտալ, որ նախկին կոռումպացված իշխանության ներկայացուցիչները նորից տիրանան աթոռին։

– Քաղաքականության մեջ, եթե սխալ են գործում…

– Եթե ճակատագրական սխալ ես գործում, պետք է գնաս։

Զրույցը` Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
14.11.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30