Ներկա քաղաքական ճգնաժամի ու անցումային շրջանի ճանապարհային քարտեզ
1. ՀՀ ԱԺ-ն գումարում է արտահերթ նիստ՝ անհապաղ վերացնելով ռազմական դրությունը,
2. ՀՀ ԱԺ բոլոր 3 խմբակցությունները նոր վարչապետի թեկնածու են առաջադրում գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովին։ Բոլոր երեք խմբակցությունները պետք է հայտարարեն Խաչատուրովի կառավարությանը անվերապահ աջակցության մասին։
Այս փուլում երկրին անհրաժեշտ է ոչ-քաղաքական, վստահություն վայելող ռազմական գործիչ։
Կարդացեք նաև
3. Նորընտիր վարչապետը, խորհրդակցություններ սկսելով ՀՀ նախագահի ու քաղաքական ուժերի հետ, առաջարկում է հիմնականում պրոֆեսիոնալ (հնարավորինս ոչ-կուսակցական) անցումային կառավարության կազմ։
4. ՀՀ վարչապետին կից ձևավորվում է նաև խորհրդակցական կարգավիճակով քաղաքական խորհուրդ՝ կուսակցությունների ներկայացուցիչներից։
5. 2021 թվականի ամռանն անցկացվում են Ազգային ժողովի նոր ընտրություններ։
Էմին ԵՐԻՑՅԱՆ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ