Լրահոս
Օրվա լրահոսը

Չփորձե՛ք ասել, թե բանակը չի կռվել. դուք մեզ հարցրեք, ու մենք կպատմենք, թե ոնց էր վիրավոր զինվորը համոզում, որ շուտ հետ գնա դիրքեր, հասնի տղերքին․ բժիշկ

Նոյեմբեր 15,2020 23:26

Անոթային վիրաբույժ Տիգրան Քամալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Չփորձե՛ք ձեր կեղտոտ քաղաքական խաղերի համար շահարկել, առավել ևս նսեմացնել հայ զինվորին ու բանակը։ Չփորձե՛ք ասել, թե բանակը չի կռվել, զինվորը փախել է։

Իսկ դո՛ւք, դո՛ւք ո՞ւր էիք, որ փախնող զինվոր տեսաք, բա ինչի՞ չկանգնացրիք, ինչի՞ չհարցրիք, թե ո՞ւր ա փախնում։

Կռվում էր զինվորը, էն էլ ոնց էր կռվում։ Դուք մեզ հարցրեք ու մենք կպատմենք, թե ոնց էր վիրավոր զինվորը համոզում, որ շուտ հետ գնա դիրքեր, հասնի տղերքին, թե ոնց էր 18-19 տարեկան, մանկական դիմագծերով հրետանավորը ուրախությունից փայլում, երբ իմացավ, որ ընդամենը… ընդամենը ականջի թմբկաթաղանթն է պայթել ու ասում էր. «Թողեք գնամ պուշկես կրակեմ»։

Կպատմենք, թե ոնց էր վիրավոր հայ սպան (ում մենք միշտ «շախ» ենք ասել), սեփական վերքերն ու ցավը մոռացած գոռում՝ զինվորներս, երեխեքս ո՞ւր են։ Վարորդները, ովքեր բեկորներից քրքրված մեքենաներով սնունդ ու զինամթերք էին հասցնում, չեն կռվե՞լ, բժիշկները, արյունից կուրացած, մարտի դաշտից մինչև վիրահատարան չեն կռվե՞ լ, փախե՞լ են։

Մի քիչ սրբություն ունեցեք, ձեր կեղտոտ բերաններով մի պղծեք մեր սուրբ նահատակների, մեր եղբայրների արածն ու անունը։
Կռվե՛լ է մեր բանակը, էն էլ ոնց է կռվել։
Կռվել է արդբեջանի ու թուրքիայի բանակների, բազմազգ պրոֆեսիոնալ վարձկանների ու… հայ դավաճանների դեմ»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30