Նոյեմբերի 10-ի երեկոյան, Քվեմո Քարթլիի մեծամասամբ ադրբեջանցիներով բնակեցված Մառնեուլիի մուտքի մոտ՝ նորաբաց այգում, ադրբեջանցիները մեծ շուքով նշում էին Շուշիի «ազատագրումն» ու Ղարաբաղի «վերադարձը»:
«Ախալքալաքից էինք վերադառնում. արդեն մութն ընկնում էր, երբ հասանք Մառնեուլիի մոտ: Այդտեղ բազմաթիվ մարդիկ կային, հրավառություն էր, ինչ-որ բան էին նշում»,- պատմում է Մառնեուլիի շրջանի Աղքյորփի գյուղի բնակիչ Արթուր Սարգսյանը՝ նշելով, որ Ախալքալաք են գնացել նոյեմբերի 9-ին, այդ ժամանակ շրջանում դեռ խաղաղ էր:
Ինչպես «Ալիք մեդիային» պատմում է Արթուր Սարգսյանը՝ հավաքվածները ոչ միայն այգու մեջ էին, այլ նաև ճանապարհի մի մասն էին փակել և տարածքում հսկում էր ոստիկանությունը:
«Ոստիկանները հերթով թողնում էին մեքենաները, երբ հերթը հասավ ինձ (իմ մեքենան հայկական պետհամարանիշներ ունի) ճանապարհի մոտ հավաքված ադրբեջանցիների մի խումբ՝ դրոշներով և Հայաստանի հետ կապված ինչ-որ բաներ գոռալով եկան դեպի մեզ: Ինձ մոտ կանգնած ոստիկանը հրահանգեց փակեմ մեքենայիս պատուհանները և առանց արձագանքելու առաջ շարժվեմ», — պատմում է Արթուրը:
Կարդացեք նաև
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում