Լրահոս
Օրվա լրահոսը

Եթե Աշոտ Մինասյանը Նիկոլ Փաշինյանին «վերացնելու» որոշում ունենար՝ նա կհայտարարի այդ մասին. Արման Մելիքյան

Նոյեմբեր 15,2020 22:39

«Աշոտ Մինասյանը` Աշոտ Երկաթը, Հայաստանի նվիրյալն է, մարտիկ նվիրյալը եւ ինքը հայ զինվորի գերդաստան է դաստիարակել: Այս տեսանկյունից, որքան էլ որ Աշոտ Մինասյանը համաձայն չլինի այսօրվա իշխանության արտաքին եւ ներքին քաղաքական պահվածքի հետ, ես չեմ կարող պատկերացնել, որ նա կարող է որոշում կայացնել՝ բռնի իշխանափոխություն իրականացնելու վերաբերյալ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԼՂՀ նախկին արտգործնախարար Արման Մելիքյանը:

Արման Մելիքյանն այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ էր, որտեղ քննվում էին Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեղադրանքով ձերբակալված քաղաքական այրերի եւ ազատամարտիկ, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի ձերբակալման իրավաչափության հարցերը: Դատարանն իրավաչափ համարեց Աշոտ Մինասյանի ձերբակալությունը:

Հարցին՝ ԱԱԾ-ի հրապարակած հեռախոսազրույցի ձայնագրությունն արժանահավա՞տ չէր, Արման Մելիքյանը պատասխանեց. «Համացանցում, հեռախոսով, նեղ շրջապատում, բազմաթիվ մարդիկ խոստանում են, ասում են՝ սրան սատկացնենք, նրան ոչնչացնենք, նրան սպանենք… խոսքը գործող իշխանությունների մասին է, նախորդ իշխանությունների մասին է: Բայց լցված խոսելը մի բան է, կոնկրետ գործողությունների դիմելը՝ այլ բան: Ես անկեղծ ասեմ. եթե Աշոտ Մինասյանը պետք է դատվի նման մեղադրանքով, եթե նա իրապես նման մտադրություն ունենար, նա հանգիստ կասի, որ իրապես նման բան որոշել էի, եւ ես դա ճիշտ եմ անում: Եթե Աշոտ Մինասյանը նման բան չասի, ուրեմն նա նման որոշում չի ունեցել, նման նպատակ չի ունեցել, իր հանդեպ պարզապես հերյուրանքներ են շրջանառում: Ընդ որում, այդ հերյուրանքներին փորձում են օրինական ուժ տալ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Հ. Գ. Նիկոլ Փաշինյանի ստորագրած համաձայնության վերաբերյալ Արման Մելիքյանի դիտարկումները կներկայացնենք առաջիկայում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30