Լրահոս
Օրվա լրահոսը

«Հանուն Արցախի միտինգ անելու համար մեղադրանք առաջադրելը կարծում եմ հպարտություն է, մեկ էլ սովետի ժամանակ էր տենց մեղադրանք առաջադրվում Հայաստանում». Գեղամ Մանուկյան

Նոյեմբեր 15,2020 22:20

«Ստորագրություն չհեռանալու մասին խափանման միջոց է կիրառվել, ազատ են արձակել»,-Aravot.am-ի հարցին՝ իր հետ կատարվածն իրավական ի՞նչ փուլում է, այսպես պատասխանեց «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը:

Հիշեցնենք՝ նոյեմբերի 12-ին Երեւանում տեղի ունեցած բողոքի գործողություններից հետո, ի թիվս այլոց ձերբակալվել էր ՀՅԴ անդամ, «Երկիր մեդիա» հեռուստաընկերության լրատվական-վերլուծական բաժնի տնօրեն Գեղամ Մանուկյանը: Նոյեմբերի 13-ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանին ազատ արձակելու որոշում կայացրեց։ ՛

Գեղամ Մանուկյանը մեզ հետ զրույցում հայտնեց՝ չգիտի էլ՝ մեղադրանք առաջադրե՞լ են, թե ոչ, ու այս առիթով կարծիք հայտնեց. «Թեև հանուն Արցախի միտինգ անելու համար մեղադրանք առաջադրելը կարծում եմ հպարտություն է, մեկ էլ սովետի ժամանակ էր տենց մեղադրանք առաջադրվում Հայաստանում»:

Հետաքրքրվեցինք՝ ի՞նչ քննչական գործողություններ են իրականացվել, նա տեղեկացրեց. «Ուղղակի հանրահավաքի ճիշտ ժամին բոլորին կանչել էին հարցաքննության. Նիկոլ Փաշինյանի՝ այլևս բռնապետությունը հասել է այդ մակարդակի»:
Գեղամ Մանուկյանը կարծում է՝ ամեն հանրահավաքի կանչելու են հարցաքննության:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30