Լրահոս
Օրվա լրահոսը

Մարգարիտա Սիմոնյանն ու Ռոման Բաբայանը կտրուկ հարցեր են ուղղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին

Նոյեմբեր 15,2020 21:30

Ռուսաստանցի հեռուստահաղորդավար Ռոման Բաբայանի եւ RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանի հարցերը НТВ-ի եթերում վերաբերել են Արցախի Հանրապետությունում ստեղծված կոնֆլիկտային իրավիճակին:

Ռոման Բաբայանը ցանկացել է իմանալ, թե արցախյան պատերազմի առաջին օրվանից Ռուսաստանը իրավիճակը կարգավորելու ուղղությամբ ավելի հետաքրքիր առաջարկներ արե՞լ է: Լրագրողին հետաքրքիր է նաեւ, թե Նիկոլ Փաշինյանը հրաժարվե՞լ է ռուսական կողմի այդ առաջարկներից:

«ՌԴ-ն գործնականում այս պատերազմի առաջին օրվանից ձեզ առաջարկել է կարգավորման տարբեր, շատ լավ մոդելներ, ոչ նրանք, որ այսօր կան, այլ շատ լավը: Եվ դուք այդ առաջարկները ուշադիր լսելով՝ հրաժարվե՞լ եք»,-հարցրել է նա:

Հարցը տալուց առաջ լրագրողը համոզվել է, թե արդյոք ճի՞շտ է այն, որ Արցախի Հանրապետությունում մարտական բախումների առաջին օրերից Փաշինյանին օգնություն է առաջարկվել:

«Ճի՞շտ է, արդյոք, որ Հայաստանի ռազմական օդանավակայաններում վայրէջք են կատարել ռուսական ռազմատրանսպորտային օդանավեր: Պատասխանեք մեզ, խնդրում եմ, ճի՞շտ է, որ դուք ստացել եք սպառազինության բոլոր այն համակարգերը, որոնք խնդրել եք»,-հարցրել է Ռոման Բաբայանը եւ տեղեկացրել, որ ոչ այնքան հստակ պատասխանի դեպքում կտա ավելի կոնկրետ հարցեր:

Մարգարիտա Սիմոնյանը նույնպես մի կողմ քաշված չի մնացել եւ հարցեր է տվել Հայաստանի վարչապետին: Սիմոնյանը Փաշինյանին մատնացույց է արել այն, որ Արցախում մարտական գործողությունների ժամանակ վարչապետը իրական գործողությունների փոխարեն զբաղվել է «ոչ այնքան կարեւոր» մարդկանց հետ բանակցություններով, փոխանակ ընդուներ Ռուսաստանի առաջարկը:

«Ճի՞շտ է, արդյոք, որ այդ բանակցությունները եւ ձեր բանակցողները, ձեր դանդաղկոտությունը եւ չկողմնորոշվածությունը, երկու աթոռի վրա միաժամանակ նստելու փորձը հասցրեցին նրան, ինչին հասցրեցին: Ճի՞շտ է արդյոք, որ դուք նրանց հետ բանակցել եք այս ամբողջ ընթացքում»,- հարցրել է Սիմոնյանը:

Ավելի վաղ ՌԴ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Կոնաշենկովը պատմել է, որ տվյալ պահին Արցախի Հանրապետությունում հրադադարը պահպանվում է ճակատի ամբողջ երկայնքով, իսկ ռուսական խաղաղապահները ձեռնամուխ են եղել Արցախի տարածքում պարեկություն իրականացնելուն:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ ԱՀ-ում հակամարտության ընթացքում զոհվել է 4 հազար մարդ, եւս 8 հազարը վերավորվել է:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30