Լրահոս
Օրվա լրահոսը

Նիկոլ Փաշինյանի դեմ մահափորձի գործով ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունները մոնտաժված են. Լուսինե Սահակյան

Նոյեմբեր 15,2020 21:18

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում այսօր քննվում էր ԱԱԾ նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը: Արթուր Վանեցյանն ազատ արձակվեց:

Արթուր Վանեցյանը ձերբակալվել էր երեկ, նա մեղադրվում է Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ նախապատրաստելու մեջ: Այդ գործով անցնում են նաեւ ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանը, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանը, «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանը:

Լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանի պաշտպանական խմբի անդամ Լուսինե Սահակյանը տեղեկացրեց, որ դատարանին միջնորդություն է ներկայացվել նաեւ Արթուր Վանեցյանին կալանավորելու մասին: Այդ միջնորդության քննությունը դեռ դառարանը չի սկսել, այն կքննվի առանձին: Միջնորդությունը կքննի նույն դատավորը, բայց ե՞րբ՝ դեռ հայտնի չէ: Իսկ Արթուր Վանեցյանի ձերբակալման իրավաչափության հարցով դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Ե՞րբ կհրապարակվի որոշումը, պաշտպանը չի կարող ասել:

«Քննարկման ընթացքում բավական հետաքրքիր բացահայտումներ եղան. այն փաստաթղթերը, որոնք ներկայացվել էին դատարանին, դրանց բովանդակությունը չէր համապատասխանում ԱԱԾ-ի հրապարակած ձայնագրությունների հետ: Մեր առարկության դեմ, դատախազը հայտարարեց, որ հասարակությանը ներկայացնելիս իրենք են որոշել, այսինքն, մոնտաժել են ձայնագրությունները»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ հավելելով, որ վարույթ իրականացնող մարմինը չի ներկայացրել որեւէ ապացույց, որ Արթուր Վանեցյանը որեւէ հանցագործության հետ առնչություն ունի:

Վարույթ իրականացնող մարմնի ներկայացուցիչն ասել է, որ այս փուլում իմաստ չի տեսնում այդ ապացույցներն ավելի խորությամբ ներկայացնելու: Արթուր Վանեցյանի՝ թաքնվելու հնարավոր վտանգի հարցին ի պատասխան պաշտպանները նման վարքագիծը բացառել են, քանի որ օրեր շարունակ Արթուր Վանեցյանը հրավիրվել է տարբեր քննչական մարմիններ եւ ներկայացել է: «Ավելին, երբ խուզարկություն է կատարվել իր բնակարանում, ծնողների բնակարանում եւ նա տեղեկացված է եղել մեղադրանքի բովանդակությանը, նրան հրավիրել են ԱԱԾ-ի քննչական դեպարտամենտ եւ նա ներկայացել է»,- ասաց պաշտպանը՝ Վանեցյանի ձերբակալությունը ապօրինի համարելով:

ԲԴԽ նախագահի հայտարարություն-հորդորն էլ նա համարում է կոչ դատավորներին՝ պարտականությունները պատշաճ կատարելու եւ ժողովրդի կողքի կանգնելու, ոչ թե իշխանության՝ ցույց տալով, որ իրենք ՀՀ քաղաքացի են, որոնք թույլ չեն տա, որպեսզի մեր հողերը հանձնվեն թշնամուն:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30