Լրահոս
Օրվա լրահոսը

«Լսի՛ր, Նիկոլ, որեւէ մեկին ձեռք չի տալիս քեզ սպանել, էս շոուները վերջացրու… Նիկոլ, հիշո՞ւմ ես ժամանակին քո աչքերի մեջ նայեցի, ինչ ասեցի՝ դու ով ես, ինչ երեւույթ ես». Սայաթ Շիրինյան

Նոյեմբեր 15,2020 21:23

«Հոգեվարքի մեջ գտնվող իշխանություններն ամեն ինչ փորձում են անել: Բաժանեցին սեւերի ու սպիտակնրի, կռվողների ու չկռվողների, դասալիքների: Ես վստահաբար կարող եմ ասել, որ մեր փառապանծ բանակն ու կամավորները մինչեւ վերջ անձնուրաց պայքարել են, բայց թիկունքում դավադիր ուժ ենք ունեցել: Այդ դավադիր ուժը ոչ ավել, ոչ պակաս մեր իշխանություններն են եղել: Չեն կարողացել կազմակերպել: Բանակի համար ոչինչ չի արվել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության նախկին պետ, ոստիկանության գնդապետ Սայաթ Շիրինյանը:

Ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը չի կարող բանակցությունների գնալ. «Հեռացիր, Նիկոլ, դու հիշո՞ւմ ես ժամանակին քո աչքերի մեջ նայեցի, ինչ ասեցի՝ դու ով ես, ինչ երեւույթ ես… Նորից կրկնում եմ: Ես ուղղակի մեղմ եմ ասել»:

Սայաթ Շիրինյանի խոսքով՝ ամոթ է ուղղակի, երբ մինչեւ այսօր Փաշինյանին երկրպագողներ կան. «Նախկինները, հա նախկինները, զզվացրեցիք արդեն, նախկինները պահել էին այս երկիրը, բերել հասցրել էին մինչեւ հիմա, դուք բյուջեն էիք լափում, այս իրավիճակում էլի պարգեւավճարներ եք ստանում, սա՞ է ձեր ուզածը: Նախկիները տարան, ի՞նչը տարան, լսի՛ ես էլ սեւ եմ, սպիտակն էլ է ուզում, բոլորն էլ ուզում են, որեւէ մեկի լափածների մասին դատական վճիռ ունե՞ս, բա վերադարձնեիր: Իշխանությունը քո ձեռքում է, 2,5 տարի զզվեցինք արդեն՝ ոստիկանություն, ԱԱԾ, ոստիկանություն, ԱԱԾ, հոգնեցինք լսելով, ուրիշ հերոսի անուն չգիտե՞ս, անելիք չունե՞ս»:

Սայաթ Շիրինյանն ասաց, թե նախկինների դիմացը կանգնում էր Ալիեւը, դողում էր, իսկ հիմա Ալիեւը մինչև դեկտեմբերի 25-ը ժամանակ է տվել, ուրախացել են. «Արցախի 80 տոկոսը տվող մարդը ո՞նց կարող է բանակցություններ վարի, ո՞նց… Ես այս գործով որպես կասկածյալ եմ անցնում: Լսի՛ր, Նիկոլ, որեւէ մեկին ձեռք չի տալիս քեզ սպանել, էս շոուները վերջացրու: Բոլորը հասկանում են, որ դուք մի մեծ ցանց եք, քեզ պիտի մենք բոլորս փայփայենք, որ ամբող ցանցը կարողանանք բացահայտել:

Այ քեզ ով որ բերել է, միգուցե ձեռնտու է քո վիզը պոկելը, բայց մեզ պետք չի, Աշոտ Մինասյանին, մարտական դիրքերում կռված տղերքին պետք չի: Չե՛ս կարող վախացնել, պետք է՝ տասը տարի էլ կնստեմ: Դուք նույնիսկ նորմալ քրեական գործ կազմել էլ չգիտեք: Նիկո՛լ, դու մեզ ողջ ես պետք, մենք պիտի փայփայենք քեզ, քեզ ոչ մեկը ձեռք չի տալու, ողջ ժողովուրդը, բոլորը պիտի տեսնի դուք ոնց եք երգում, ովքեր բերեցին քեզ, էդ ինչ ցուցակով եկան մարդիկ տարբեր պաշտոններ զբաղացրեցին: Նիկոլ, դու քաղաքական դիակ եք, քո կյանքը մեզ ոչ մեկիս էլ պետք չի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30