Վաղը կայանալիք հանրահավաքում ընդդիմադիր ուժերը կներկայացնեն ճանապարհային քարտեզ՝ երկիրը ստեղծված իրավիճակից դուրս բերելու համար:
Այս մասին այսօր, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ, որտեղ տեղի էր ունենում ընդդիմադիր գործիչների ձերբակալության իրավաչափության հարցերի քննարկումը, լրագրողների հետ զրույցում ասաց ՀՅԴ-ական գործիչ Իշխան Սաղաթելյանը:
«Մենք պետք է հասկանանք՝ ինչպե՞ս ենք մեր երկիրը փոսից դուրս բերում: Այս իրավիճակում իշխանությունը մեզ համար վայելք չէ, այլ պատասխանատվություն»,- ասաց Իշխան Սաղաթելյանը՝ կրկնելով, որ այս պայքարն իշխանության համար պայքար չէ:
Անդրադառնալով ընդդիմադիր գործիչների ձերբակալություններին է, Իշխան Սաղաթելյանն ասաց, որ սա Նիկոլ Փաշինյանի հերթական սցենարն է, որը որոշ մարդիկ ուզում են բեմադրել, բայց ընդդիմադիրներին սա չի վախեցրել՝ պայքարը շարունակվելու է:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ