Ադրբեջանը համաձայնել է Քարվաճառի շրջանից հայկական զորքերի դուրս բերելու գործընթացը երկարաձգել մինչև նոյեմբերի 25-ը, այսօր ըստ ռուսաստանյան լրատվականների, հայտնել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։
Նրա խոսքով՝ հայկական կողմն այդ խնդրանքը փոխանցել է ռուսական կողմի միջոցով և Ադրբեջանը համաձայնել է՝ հումանիտար նկատառումներից ելնելով, քանի որ Քելբաջարից Հայաստան տանող միակ ճանապարհի գերբեռնվածության պատճառով հնարավոր չէ գործընթացն ավարտել մինչև նախատեսված ժամկետը։