Լրահոս
Օրվա լրահոսը

«Ղարաբաղցու և հայաստանցու տարանջատմամբ հայի արյո՞ւն են ուզում թափել». Արծվիկ Մինասյան

Նոյեմբեր 15,2020 19:13

«Մի կատարեք ապօրինի հրահանգներ, վաղը ուշ է լինելու»,-այս հորդորով այսօր Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրի մոտ իրավապահներին դիմեց ՀՅԴ անդամ Արծվիկ Մինասյանը:

«Այսպես շարունավելու դեպքում վաղը բոլորը դառնալու են գաղթական: Սա վերջն է արդեն: Փոխանակ Նիկոլն ու իր խմբակը գիտակցեն ու ժամ առաջ հեռանան, փորձում են երկրում վախի, սպառնալիքի մթնոլորտ ստեղծել, փորձում են երկրում ահաբեկչական միջավայր ձևավորել՝ առանց գիտակցելու, որ այդ ահաբեկչությունն առաջին հերթին իրենք իրենց վրա են կիրառելու: Ի՞նչ է նշանակում պատրաստել խմբեր ու այդ մարդկանց փորձել մղել տարբեր հավաքներում խժդժություններ մտցնելու», – ասաց ասաց նա:

Արծվիկ Մինասյանը նաեւ հարց հնչեցրեց. «Ղարաբաղցու և հայաստանցու տարանջատմամբ հայի արյո՞ւն են ուզում թափել: Սրանք գիտակցո՞ւմ են՝ ինչ ճանապարհ են ընտրել»:

Անդրադառնալով «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանին, ՀՀԿ ԳՄ անդամ Վահրամ Բաղդասարյանին, ՀՅԴ անդամ Աշոտ Ավագյանին առաջադրված մեղադրանքներին, նույն կասկածանքով ձերբակալված «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին մեղսագրվող արարքին էլ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արա Սահակյանն էլ ասաց, որ այսօր փողոցում բոլորն են խոսում Նիկոլին վերացնելու մասին: Փողոցում մի երիտասարդ է նրան մոտեցել եւ ասել՝ «գործ արեք, նրան պետք է վերացնել»:

Արա Սահակյան

Արա Սահակյանն ասում է. «Ես լսել եմ այդ խոսքերը, դե ինձ էլ մեղադրանք առաջադրեք»:

Խաչիկ Գալստյան

«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամներ Խաչիկ Գալստյանն ու Վարդան Ոսկանյանն էլ իրենց ելույթներում ասացին, որ Ալիեւի առաջ «վիզը ծուռ նստած», դաժան պարտություն կրած, ազգը, երկիրը խայտառակած Նիկոլ Փաշինյանը չի կարող շարունակել իր պաշտոնավարումը: Նրանք վստահ են, որ Նիկոլ Փաշինյանի «օրերը հաշված են»:

Վարդան Ոսկանյան

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30