Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթ նստավայրում սկսվել է «Հայրենիք»կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի գործով դատական նիստը։ Դատարանը պետք է քննի Արթուր Վանեցյանի ձերբակալության իրավաչափության հարցը։
Նման միջնորդությամբ հանդես են եկել Արթուր Վանեցյանի պաշտպանները։ Հիշեցնենք, Արթուր Վանեցյանը ձերբակալվել է երեկ։
Քիչ առաջ լրագրողների հետ զրույցում Արթուր Վանեցյանի պաշտպանական խմբի անդամ Լուսինե Սահակյանն ասաց, որ Արթուր Վանեցյանին արդեն իսկ մեղադրանք է առաջադրվել Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ կազմակերպելու համար։
Պաշտպանները հայտարարում են, որ այս ամենը քաղաքական ենթատեքստ ունի։ Լուսինե Սահակյանը տեղեկացրեց նաև, որ գիշերը խուզարկություններ են իրականացվել Արթուր Վանեցյանի ծնողների տանը, «Հայրենիք» կուսակցության գրասենյակում։
Կարդացեք նաև
Ոստիկանները ցանկացել են խուզարկել նաև Արթուր Վանեցյանի տունը, սակայն խուզարկության ծանուցագրում այլ հասցե է նշված եղել։
Դատարանի մոտ է նաև Արթուր Վանեցյանի ընտանիքը։
Այլ մանրամասները՝ տեսանյութում։
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ