Լրահոս
Օրվա լրահոսը

Ուժային կառույցներ, իսկ ե՞րբ եք սկսելու զբաղվել երկիրը դավաճանողներով․ Տիգրան Աբրահամյան

Նոյեմբեր 15,2020 15:59

Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ուժային կառույցներ, իսկ ե՞րբ եք սկսելու զբաղվել երկիրը դավաճանողներով, Արցախը թորքին հանձնողներով։

Տղերք, դուք գրաճանաչ մարդիկ եք, բարձրագույն կրթությամբ, համոզված եմ, որ կարդացել եք հրապարակված ողբերգական փաստաթուղթը։

Ձեր անելիքը չեք տեսնո՞ւմ։ Ախր ձեր մեջ մեծ թվով պատվախնդիր սպաներ կան, ովքեր իմ նման, ինձանից շատ սիրում եք մեր մեծ հայրենիքը՝ Հայաստանն ու Արցախը։

Արցախը ծանր վիրավոր է, Արցախը պետք է փրկենք։

Տղերք, ես այլևս չեմ քնում, իմ նման շատերը, իսկ դո՞ւք։ Համոզված եմ, որ նաև ձեր շարքերում գտնվողներից շատերը։

Խնդրում եմ՝ քաղաքական շոուի մաս մի դարձեք, հարգեք ձեր ուսադիրները, համազգեստը, գործեք ձեր երդմանը և օրենքին համաձայն։

Արցախն ու Հայաստանը անվտանգային լուրջ խնդիրների առաջ են և նաև ձեզանից է կախված, թե ինչպիսի կորուստներով դուրս կգանք այս շրջափուլից։ Խնդրում եմ՝ ողջամտությունը չկորցնենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30