Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ էր լռում համաշխարհային հանրությունը

Նոյեմբեր 15,2020 15:18

Մեզանում շատերը տարբեր երկրներին մեղադրում են, թե ինչու նրանք ժամանակին չեն միջամտում, երբ մեր դեմ հարձակում է տեղի ունենում: Բոլոր պետություններն առաջնորդվում են (համենայն դեպս, պետք է առաջնորդվեն) իրենց պետական շահով, և որևէ պետություն, իր շահը մի կողմ թողած, չի գա և, զուտ պատմական արդարության կամ այլ բարոյական նորմերից դրդված, չի լծվի արհավիրքից մեզ փրկելու գործին:

Մեկ և կես ամիս շարունակ բոլորս փորձում էինք մեզ լսելի դարձնել և հասնել «համաշխարհային հանրությանը»: Շատերը զարմանում էին, թե ինչու աշխարհը «խուլ ու համր» էր մնում և լայն ու անկողմնակալ կերպով չէր լուսաբանում այն, ինչում մեղադրում էին Թուրքիային և Ադրբեջանին` Թուրքիայի անմիջական ներգրավվածությունը պատերազմում, միջազգային ահաբեկիչների օգտագործումը, Ադրբեջանի կողմից մարդկության դեմ հանցագործության տարրեր պարունակող դեպքերի առկայությունը (գերիների և մշակութային-կրոնական կառույցների հանդեպ վայրագություն) և այլն:

Հիմա` ըստ էության:

Ջանք չի գործադրվել ձևավորելու Թուրքիայի (որպես պատերազմում գլխավոր դերում հանդես եկող երկրի) դեմ համաշխարհային հասարակական կարծիք մի պարզ պատճառով: Այդ երկրի հիմնական նպատակն էր այս պատերազմի միջոցով Ռուսաստանին ներքաշել լայնամասշտաբ պատերազմի մեջ: Եթե դա տեղի ունենար, ապա հիմա պատկերացրեք, թե ինչպես էին այդ պատերազմին ռազմական և տեղեկատվական մասնակցությամբ միացող շահագրգիռ երկրները (իսկ դրանց պակասը չէր զգացվի ` աշխարհի տարբեր կողմերից) այդ նույն «համաշխարհային հանրությանը» փորձելու համոզել, թե ինչու են նրանք պաշտպանում «վատ» (հայերի վրա հարձակվող) Թուրքիային և պատերազմում «լավ» (հայերին պաշտպանող) Ռուսաստանի հետ:

Սա հետագայի համար էլ հիշենք:

Վահագն ՎԱՐԴԱՆՅԱՆ
(ք. Հոնկոնգ)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30