Երեկ ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ժամանել է Թբիլիսի, որտեղ այսօր ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ տուրում ուժերը կչափի Վրաստանի ընտրանու հետ:
Մեր հավաքականի կազմում բացակայում են թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը, որին կորոնավիրուսի տարածման երկրորդ ալիքի հետ կապված) ֆուտբոլիստի առողջությունը չվտանգելու նպատակով «Ռոմայի» ղեկավարությունը թույլ չի տվել միանալ մեր ընտրանուն, ինչպես նաեւ կիսապաշտպաններ Էդգար Բաբայանն ու Աղվան Պապիկյանը: Վերջինների COVID-19-ի թեստերի պատասխանը դրական է եղել:
Հանդիպումը սպասարկելու է Իտալիայի մրցավարական բրիգադը Մարկո Գուիդաայի գլխավորությամբ: Նրան օգնելու են Մատեո Պասերին եւ Սերջիո Ռանյետին: Չորրորդ պաշտոնյան Ռոսարիո Աբիսոն է:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ