Թուրք մտավորական Թաներ Աքչամը Facebook-ի իր էջում հայտնել է, որ Գերմանիայում թուրք ազգայնականները տեղի հայերի փոստային հասցեներին ուղարկում են սպառնալիքներ պարունակող թռուցիկներ: Դրանցում մասնավորապես ասվում է.
«Գորշ գայլերը կգտնեն ձեզ, դու՛ք, Հայաստանի պիղծ զավակներ, մենք կգտնենք ձեզ, և ձեր երեխաները կկանգնեն ձեր գերեզմանի կողքին, մինչև որ ընկնեն իրենց սեփական գերեզմանը:
Մենք կանգնած ենք Ադրբեջանի մեր եղբայրների կողքին, և թույլ չենք տա Հայաստանի անհավատ շներին խաղաղ ապրել Գերմանիայում:
Մենք գիտենք ձեզ, մենք գիտենք որտեղ են ապրում ձեր երեխաները, գիշեր ու ցերեկ:
Գորշ գայլերը ձեզնից հեռու չեն»:
Կարդացեք նաև
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ