Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ունե՞նք մենք այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ճկուն գործելու ունակություն ունեցող ղեկավարություն․ Սուրեն Սարգսյան

Նոյեմբեր 15,2020 13:36

Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի հիմնադիր Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

Այն ամենը, ինչ տեղի ունեցավ մեզ հետ, համազգային արհավիրք է: Ցավոք, ցնցումները դեռևս չեն ավարտվել: Դեռևս լինելու են ներհայաստանյան և հարավկովկասյան հետցնցումներ:
Ինչո՞ւ: Քանի որ

1) Թուրքիան դժգոհ է իր չստացածից (պառլամենտի վերջին լսումները վառ օրինակ):

2) Ադրբեջանը դժգոհ է իր կիսատ-պռատ ստացածից:

3) Հայաստանը դժգոհ է իր կորցրածից:

4) ԱՄՆ-ն ու Ֆրանսիան (ԵՄ) դժգոհ են իրենց խաղաղապահների բացակայությունից:

5) ԱՄՆ-ն և Իսրայելը կորցրեցին Իրանի հարևանությամբ ռազմական ներկայություն և հետախուզություն ունենալու հնարավորությունը:

6) Իրանը դժգոհ է իր սահմանի անվտանգության մակարդակի նվազումից (վերջին սահմանային միջադեպը և սահմանին աննախադեպ ռազմական կուտակումները վառ օրինակ):

7) Վրաստանի համար ծայրաստիճան անհանգստացնող է լրացուցիչ ռուսական ներկայությունն իր հարևանությամբ:

8 ) Ռուսաստանը դժգոհ է իր ստացած փաստացի տարածքից, քանի որ մեր իշխանությունների ավելի ադեկվատ քաղաքականության արդյունքում ռուս խաղաղապահներն առավել մեծ տարածքում կկանգնեին` հետևաբար մենք ավելի շատ տարածք կպահպանեինք:

Հիմա այս ամենը միացրեք մեկ ամբողջական պատկերի մեջ: Ամեն ինչ ավարտված համարո՞ւմ եք: Եվ ամենակարևորը` ունե՞նք մենք այս բարդ աշխարհաքաղաքական իրավիճակում ճկուն գործելու ունակություն ունեցող ղեկավարություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30