ԱՀ նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
Հայտնի հեռուստամեկնաբան Վլադիմիր Սոլովյովի հաղորդման ռադիոեթերում ինչ-որ Կարամբա երեկ ապատեղեկատվություն է տարածել, թե իբր պատերազմի օրերին զանգել եմ «ՎարԳոնզո» նախագծի անդամ, ռազմական լրագրող Սեմյոն Պեգովին և ինչ-որ պատճառով նրանից պահանջել, որ հեռանա Արցախից:
Սա հիմարություն է: Քիչ առաջ եմ հեռախոսազրույց ունեցել Սեմյոնի հետ. նա ևս զայրացած է այս ակնհայտ կեղծ տեղեկատվությունից և շուտով կարձագանքի դրան: