Բուդվայում (Մոնտենեգրո) երեկ մեկնարկեց բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունը: Մեկնարկային օրը Հայաստանի տղաների հավաքականից ռինգ մտած երեք բռնցքամարտիկներից երկուսը առավելության հասան մրցակցի նկատմամբ: 56 կգ քաշային կարգում Ռուսլան Ասլիկյանը հաղթեց խորվաթ բռնցքամարտիկին, իսկ Վահագ Գալուստյանը 64 կգ քաշային կարգում պարտության մատնեց ռումինացուն:
Այսօր տղաներից ռինգ մտնելու է 69 կգ Նարեկ Զաքարյանը, որը հանդիպելու է Ռուսաստանի ներկայացուցիչ Չեերավ Աշալաեւի հետ:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ