Լրահոս
Օրվա լրահոսը

Մենք՝ գորիսեցիներս, թույլ չենք տա՝ այդ հատվածը լինի այն կողմինը. քաղաքապետ

Նոյեմբեր 15,2020 00:09

Գորիսի քաղաքապետ Առուշան Առուշանյանը վստահեցնում է, որ Գորիս –Կապան  ավտոճանապարհի հայտնի «փոքր թաս» հատվածը չեն պատրաստվում տալ ադրբեջանցիներին, ինչը նախատեսված է եռակողմ համաձայնագրով: Վարորդներին հայտնի «փոքր թասը»  դեպի Որոտան գետ տանող հատված է, որ Կուբաթլուի տարածքում է:

«Բայց ո՞վ է թույլ տալու, որ դա իրողություն դառնա: Համենայնդեպս, մենք՝  գորիսեցիներս , թույլ չենք տա այդ հատվածը լինի այն կողմինը:  Այս պահին չեմ ցանկանում խոսել՝  ինչ ենք անելու, այս թեժ պահին չեմ ցանկանում խոսել այդ մասին, թող ամեն ինչ իր վերջնական փուլին հասնի, հասկանանք ՝ ինչ է կատարվում, գուցե կան բաներ, որ մենք ոչ մեկս  չգիտենք, վերջնական փուլում կհասկանանք, այդ ժամանակ ես կխոսեմ:  Կոնկրետ ես՝ որպես գորիսեցի, ու բոլոր գորիսեցիները չենք թողնելու, որ այդ ճանապարհի վրա ինչ-որ  խնդիր առաջանա»,- Aravot.am-ին ասաց Գորիսի քաղաքապետը:

Մեր զրուցակիցը չցանկացավ կարծիք հայտնել նաեւ եռակողմ համաձայնագրի մասին, որով Գորիսը սահմանամերձ քաղաքի է վերածվելու:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30