Նոյեմբերի 14-ին՝ Թբիլիսիի «Դինամո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, ՈՒԵՖԱ Ազգերի Լիգայի C լիգայի 2-րդ խմբի 5-րդ մրցափուլի Վրաստան-Հայաստան խաղին ընդառաջ կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Գևորգ Ղազարյանի նախախաղային մամուլի ասուլիսը։
-Գևորգ, Եվրոպայի առաջնության որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ Վրաստան-Հյուսիսային Մակեդոնիա խաղից հետո սոցցանցերում հայ երկրպագուների կողմից եղել են մեկնաբանություններ, որոնցում նրանք ուրախանում էին Հյուսիսային Մակեդոնիայի հաղթանակով։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվել այդ խաղին, և կարծո՞ւմ եք՝ սա հոգեբանական առումով կարող է խանգարել Վրաստանին։
-Կարծում եմ, որ եղել են նաև երկրպագուներ, ովքեր երկրպագել են Վրաստանի հավաքականին։ Հոգեբանական առումով նման պարտությունից հետո Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստների համար միգուցե դժվար լինի, բայց մենք պետք է կենտրոնանանք մեր խաղի վրա, քանի որ մրցակիցն ուժեղ թիմ է և իր կազմում ունի շատ որակյալ ֆուտբոլիստներ։
-Ինչպես գիտենք, Հայաստանի հավաքականի ավագը՝ Մխիթարյանը, չի կարողացել միանալ հավաքականին իր ակումբում տարածված կորոնավիրուսի պատճառով։ Այս պարագայում վաղվա խաղում դուք եք լինելու թիմի առաջատարը։ Պատրա՞ստ եք ստանձնել այդ պատասխանատու դերը։
Կարդացեք նաև
-Ես պատրաստ եմ ստանձնել առաջատարի դերը, բայց կարծում եմ, որ վաղը բոլորս պետք է փորձենք լինել առաջատար և դաշտում լինենք որպես մեկ առաջատար թիմ։
-Հայաստանի ազգային հավաքականը կարո՞ղ է հաղթել վաղը, և մի քանի օր անց հաղթելով նաև Հյուսիսային Մակեդոնիայի ընտրանուն՝ այս խմբում զբաղեցնել առաջին հորիզոնականը։
-Այո, ես հավատում եմ, որ մենք կարող ենք հաղթել թե՛ Վրաստանի, և թե՛ Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականներին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում