Ռուբեն Կարապետյանը, որը եվրոպական մի շարք երկրներում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչություններ է գլխավորել որպես դեսպան, ազատման դիմում է ներկայացրել ՀՀ ԱԳ նախարարի խորհրդականի պաշտոնից։ Ֆեյսբուքյան իր էջում Ռուբեն Կարապետյանը կիսվել էր Հրաչյա Արզումանյանի ֆեյսբուքյան գրառումով՝ նշելով․
«Կիսվում եմ իմ լավ բարեկամ Հ. Արզումանյանի արժեքավոր կարծիքով և հստակ գնահատականներով, ով նոր է վերադարձել Ստեփանակերտից: Ազատ եմ դա անել, քանի որ ես նույնպես երեկ աշխատանքից ազատվելու դիմումս ներկայացրել եմ ԱԳ նախարարին»:
Հ․Գ․ Նշենք, որ Արցախի ԱԳ նախարարի խորհրդական Հրաչյա Արզումանյանը նույնպես պաշտոնից ազատման դիմում էր ներկայացրել։