Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական անգամ հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հաղորդվում է Կրեմլի կայքում:
Հաղորդվում է, որ քննարկվել են նոյեմբերի 9-ին Լեռնային Ղարաբաղի շուրջ ձեռք բերված համաձայնության իրականացման գործնական ասպեկտները: Կողմերը բավարարվածություն են հայտնել, որ հրադադարի ռեժիմը պահպանվել է, իսկ շփման գծում իրավիճակը բավականին հանգիստ է:
Իլհամ Ալիեւի հետ զրույցում Պուտինը, մասնավորապես, ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ եռակողմ համաձայնագրով Ադրբեջանին անցած տարածքներում կան հայկական եկեղեցիներ ու վանքեր: Նա ընդգծել է այդ սրբավայրերում եկեղեցական կենսագործունեության բնականոն պահպանման կարևորությունը: Ըստ Կրեմլի հաղորդագրության` Ալիեւը այդ կապակցությամբ ըմբռնում է հայտնել եւ ասել, որ հենց այդ ոգով էլ գործելու է ադրբեջանական կողմը:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ