Առցանց հարթակում այսօր տեղեկություն տարածվեց այն մասին, որ քաղավիացիայի հարցերով ՀՀ վարչապետի նախկին խորհրդական Հակոբ Ճաղարյանը ոստիկանություն է կանչվել:
Պարոն Ճաղարյանը զբաղվածության պատճառով Aravot.am-ին մեկնաբանություն տալ չէր կարող, իսկ նրա շահերի ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեժլումյանը մեզ հետ զրույցում միայն հետեւյալը պարզաբանեց. «Մեկնաբանությունս հետեւյալն է՝ տեղի էր ունեցել թյուրիմացություն, եւ ոստիկանության հետ կապված որեւէ խնդիր չկա: Տեղում ոստիկանը պարզաբանեց, որ հարցն իրենց տիրույթում չէ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ