Լրահոս
Օրվա լրահոսը

Ինքնասպանություն գործած մարդուն ինչպե՞ս կարելի է սպանել. Արա Սահակյան

Նոյեմբեր 14,2020 20:00

Aravot.am-ի զրուցակիցն է «Հայրենիք» կուսակցության քաղխորհրդի անդամ Արա Սահակյանը

– Պարոն Սահակյան, այսօր ձերբակալվել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, նրան մեղադրում են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ մահափորձ իրականացնելու փորձի մեջ: Ի՞նչ գնահատական կտաք, արդյո՞ք պարոն Վանեցյանը նման բան կատարել է:

– Այդ մասին ես իմացա, երբ երթին էի մասնակցում, բայց դա չի փոխում իմ գնահատականը, որովհետև չկա փաստ, որպեսզի խոսենք փաստերից: Ինքնասպանություն գործած մարդուն ինչպե՞ս կարելի է սպանել: Այդ մարդը, վարչապետի աթոռը զբաղեցրած մարդը կործանել է մեր երկիրը, հանձնել է դեռևս սովետական տարիների Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի տարածքի կեսը, քաղաքական բանակցությունների ժամանակ մեր կողմից որպես հաղթաթուղթ պահվող 7 շրջանների վերադարձի դրույթը, որը պետք է շաղկապեինք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հետ, առանց որևէ պայմանի հանձնել է: Ես իրեն անվանում եմ պացիենտ, և հիմա մեր պացիենտը վերջին խռխռոցների մեջ է: Դատելով այս երթից, որի սկիզբն ու վերջը չենք տեսնում, ժողովուրդը լռելյայն իր վերաբերմունքն է ցույց տալիս ստորության ու դավաճանության նկատմամբ:

– Պարոն Սահակյան, գործնականում սպառված են այն ժամկետները, որոնցում պետք է շտկեինք իրավիճակը: Սա ի՞նչ է նշանակում:

– Նա խոստացել է և իր խոստումն անելու է մինչև վերջ. նա պարտվելու է Քելբաջարը, խոստացած մյուս տարածքները: Ինչ-որ խոստացել էր իր տերերին, վերջին ակորդը Շուշին էր, և հիմա զորքերի դուրսբերման պրոցեսը գնում է: Մենք հայտնվել ենք խելապակաս մարդու տիրապետության տակ: Ի դեպ, մեր ընկերները, որոնց նա ձերբակալում է, մեկ ընդհանուր հատկանիշ ունեն. նրան անձնական վիրավորանք են հասցրել: Բայց այդ վիրավորանքը ոչ թե հասցվում է մեր զգացմունքներին տուրք տալու, այլ իրեն զգաստացնելու համար: Բայց տեսնում եք, ոչինչ չի օգնում, հետևաբար պիտի հարմարվենք այս իրավիճակին և պայքարենք չարիքի դեմ: Բոլորին կոչ եմ անում միանալ:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30