Քարվաճառի ճանապարհին խցանումներ են, մարդիկ շտապում են իրենց գույքը դուրս բերել։ Նոյեմբերի 15-ից հետո Արցախի Քարվաճառի շրջանը հանձնվելու է ադրբեջանական կողմին՝ ըստ նոյեմբերի 10-ին Արցախում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին համաձայնագրի։
Այս պահին, սակայն, այն վերահսկում են ռուսական խաղաղապահները․ զորքերը տեղակայվել են Դադիվանքի մոտ։
Քարվաճառում այս օրերին մարդիկ իրենց տներն են այրում, ոմանք էլեկտրական ցանցերին պատկանող գույքն են քանդում, անտառներն են հատում ու մեքենաները բարձած բերում Հայաստան։
Կարդացեք նաև
Որեւէ պետական կառույց այս շրջանում վերահսկողություն չի իրականացնում, կարելի է ասել՝ խառնաշփոթ, անտերության մատնված իրավիճակ է։
Արցախի մարաքաղաք Ստեփանակերտի փողոցներում մարդ չես տեսնի, հատուկենտ քաղաքացիների կարելի էր հանդիպել փողոցներում, այն էլ՝ անորոշ, տխուր, հուսահատ վիճակում։
Պատերազմի ժամանակ ռմբակոծվել է նաեւ մայրաքաղաքի շուկան։ Հրադադարից հետո շուկայում մեկ-երկու տարեց արցախցիներ առեւտուր էին անում։ Մի տատիկ իր թթուն էր վաճառում, բայց թույլ չտվեց լուսանկարենք։ Ստեփանակերտ-Շուշի ճանապարհին էլ ռուս խաղաղապահներն են այժմ «տնավորվել»․ արգելում էին լուսանկարել։